[ad_1]
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակության զորակցական այցը Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն
02 սեպտեմբերի 2023թ․, ք․ Երեւան
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32 ամյակի կապակցությամբ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։
Պատվիրակներն ի դեմ Արցախի արտգործնախարարի՝ շնորհավորեցին Արցախի ժողովրդին տարեդարձի կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնեցին այս ծանր հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում, մաղթեցին ուժ եւ կորով։ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Պլատֆորմի գործունեությունը, այդ թվում՝ Արցախի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում գործադրվող ջանքերը։ Նա նաեւ հետաքրքրվեց Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված կացության մասին։ Արտգործնախարարը ներկայացրեց Արցախում տիրող ծանր հումանիտար ճգնաժամը եւ այն գործունեությունը, որը ծավալում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ արտգործնախարարությունը շրջափակման վերացմանը հասնելու ուղղությամբ։
Մեկ ժամ տեւած քննարկման ընթացքում Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները կիսվեցին իրենց դիտարկումներով եւ մտահոգություններով, հարցեր ուղղեցին Արցախի պաշտոնյային, նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ կարող է անել պլատֆորմը՝ շրջափակման հաղթահարման եւ Արցախի խնդրի կարգավորման գործում ավելի առարկայական ներդրում ունենալու հարցում։ Հանդիպման վերջում մասնակիցները ցանկություն հայտնեցին պահպանել օպերատիվ կապ եւ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող իրենց հետագա գործողություններն իրականացնել Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար։
Պլատֆորմի ներկայացուցիչները նաեւ այցելեցին Արցախի ներկայացուցչությունում բացված՝ Արցախի մասին պատմող յուղաներկ նկարների ցուցահանդես։ ՀԱՊ համակարգողը գրառում արեց Հայաստանում Արցախի ներկայացուցչության հուշատետրում։
[ad_2]
Source
The Armenian pre-election information environment is highly negative and dominated by anti- government content. Pro-government…
On March 17, Yerevan hosted the conference “Pathways to Justice: Regional Dialogue on Judicial Reforms:…
With Armenia's national election set for 7 June 2026, the country's information environment has become…
Edgar Khachatryan, Director of the 'Peace Dialogue' NGO and the National Coordinator of the Eastern…
Hovsep Khurshudyan, member of the EaP CSF Steering Committee, together with Andrea Raimondi, Director of…
September 30th of this year marked two years since the complete expulsion of the Armenian…