13 Հունիսի, 2022
Մրցույթ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» նորաստեղծ ՀԿ գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մրցութային հանձնաժողովը հայտարարում է մրցույթ՝ որպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործառնական մարմին գործող «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի թափուր պաշտոնին թեկնածության առաջադրման համար:

1. Ներածություն

ա/ Գործադիր տնօրենը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Քարտուղարություն) գործադիր ղեկավարն է։ Նա պատասխանատու է Քարտուղարության գործունեության, ընդհանուր ղեկավարման և կառավարման համար.

Քարտուղարության կանոնադրության շրջանակում ՝ Գործադիր տնօրենը պետք է ձգտի իրականացնել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (այսուհետ՝ ՀԱՊ) ռազմավարությունը և պատասխանատու է դրա իրականացման և ձեռք բերված արդյունքների համար.

բ/ Գործադիր տնօրենը պետք է ապահովի տարբեր շահագրգիռ կողմերի հետ պատշաճ և բավարար հաղորդակցություն և մասնակցայնության բավարար հնարավորություն.

գ/ Գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում Քարտուղարության ներքին և արտաքին հարաբերությունների համար՝ ապահովելով բարձր էթիկական չափանիշներ:

2. Պարտականություններ եւ պատասխանատվություն

ա/ Գործադիր տնօրենը հաշվետու է նաև ՀԱՊ համակարգողին: Որպես Քարտուղարության ղեկավար՝ Գործադիր տնօրենը սերտորեն համագործակցում է Քարտուղարության աշխատակազմի և նրա վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես նաև ՀԱՊ-ի ու դրա աշխատանքային խմբերի հետ.

բ/ Հաշվի առնելով կազմակերպության կառավարման շարունակականության ապահովման կարևորությունը, Գործադիր տնօրենից ակնկալվում է, որ նա կառաջադրի Հաղորդակցության պատասխանատու/մենեջեր և քարտուղարության անձնակազմի այլ անդամներ՝ երաշխավորելու, որ իր ղեկավարչական պարտականությունները կարող են արդյունավետ կերպով կատարվել առանց ընդհատումների ամբողջ տարվա ընթացքում, մասնավորապես՝  նրա բացակայության ընթացքում.

գ/ Գործադիր տնօրենի հիմնական պարտականությունները ներկայացված են ստորև:

3. Ֆինանսների, մարդկանց եւ համակարգերի կառավարում

Գործադիր տնօրենը իրականացնում է.

ա/ Գործառնական կառավարում

1. Ապահովել Քարտուղարության կառուցվածքային և գործառնական արդյունավետությունը ՀԱՊ ռազմավարական նպատակները (ՀԱՊ ռազմավարություն) իրականացնելու համար.

2. Իրականացնել անձնակազմի և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում, Քարտուղարության իրականացվող ծրագրերի եւ տարեկան գործունեության կատարողականի ապահովում` հետևելով կազմակերպության գործունեության հիմնական ցուցանիշներին.

3. Պահպանել աշխատանքային այնպիսի միջավայր և պայմաններ, որոնք կնպաստեն  համագործակցային միջավայրի բարելվմանը և տեղեկատվության փոխանակմանը և կամավորների ներգրավմանն ու մոտիվացմանը.

4. Ղեկավարել Քարտուղարության ներքին կառավարման կոմիտեները (եթե այդպիսիք կան).

5. Ապահովել  ֆինանսական հարցերի արդյունավետ կառավարում՝ Քարտուղարության մանդատը իրացնելու համար, ըստ անհրաժեշտության  հայցելով ՀԱՊ-ի օժնդակությունը:

բ/ Ֆինանսական կառավարում

1. Քարտուղարության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) հաստատմանը ներկայացնել տարեկան ֆինանսական բյուջեները, որոնք կապված են Քարտուղարության աշխատանքային պլանի հետ, իսկ ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում՝ բազմամյա ռեսուրսների կանխատեսումները.

2. Ապահովել Քարտուղարության թափանցիկ ֆինանսական և վարչական գործունեությունը եւ ակտիվների արդյունավետ կառավարումը.

3. Վերահսկել բոլոր պայմանագրերի կառավարումն ու իրականացումը` համաձայն թափանցիկ եւ մրցութային գնումների համակարգերի և գործելակերպի:

գ/ Պաշտոնական ներկայացուցչություն

1. Ներկայացնել Քարտուղարությունը իրավասու մարմինների հետ հարաբերություններում (մասնավորապես, պետական և տեղական իշխանությունների), երբ դրա համար պատվիրակված է Խորհրդի նախագահի կողմից:

4. Ռազմավարական առաջնորդություն

  Գործադիր տնօրենը պարտավոր է.

ա/ Ղեկավարել և վերահսկել ՀԱՊ ռազմավարության կյանքի կոչումը և ապահովել քաղաքացիական և գործարար նոր մոդելների և գործիքների արդյունավետ իրականացումը ռազմավարական նպատակներին հասնելու համար.

բ/ Ներկայացնել Քարտուղարությունը ամենաբարձր մակարդակով, ապահովելով, որ ՀԱՊ-Կառավարություն կառուցվածքային երկխոսության շրջանակներում ՀԱՊ-ի դերը հասկանալի լինի՝ քաղաքականություն մշակողների հետ անմիջական ներգրավվածության և լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակության իրականացման միջոցով.

գ/  Աշխատակազմի, ՀԱՊ համակարգողի, Վերստուգիչ հանձնաժողովի և Քարտուղարության խորհրդի հետ սերտ համագործակցությամբ՝ երաշխավորել Քարտուղարության ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը եւ դրա վերահսկողությունը.

դ/  Ապահովել ՀԱՊ-ի և Քարտուղարության ծրագրերի և կատարողականի համապարփակ մոնիտորինգ և գնահատում, ինչպես նաև ճշգրիտ վերլուծության և կանոնավոր հաշվետվությունների տրամադրում Քարտուղարության դրամաշնորհային պորտֆելի ազդեցության և կատարողականի վերաբերյալ:

5. Գործընկերների ներգրավվածություն, Խորհրդի հետ աշխատանք եւ ռեսուրսների մոբիլիզացում

 ա/ Գործընկերների ներգրավվածություն

ՀԱՊ-ի և Քարտուղարության արդյունավետությունը, հեղինակությունը  ամրապնդելու  և շարունակաբարբարձրացնելու համար Գործադիր տնօրենը սերտորեն աշխատելով ՀԱՊ համակարգողի, Խորհրդի և ՀԱՊ աշխատանքային խմբերի հետ՝

1. ստեղծում և ամրապնդում է արդյունավետ դաշինքներ և համագործակցություն պետական ​​և մասնավոր գործընկերների հետ, ինչպիսիք են դոնորները, ոչ կառավարական կազմակերպությունները, բիզնես հատվածը, քաղաքացիական հասարակության դերակատարները և համայնքները.

2. Ներկայացնում է Քարտուղարությունը և նրա աշխատանքը արտաքին շահագրգիռ կողմերին՝ պետական ​​և մասնավոր կազմակերպությունների հետ արդյունավետ գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով.

3. ապահովում է արդյունավետ հաղորդակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

բ/ Ռեսուրսների մոբիլիզացում և պահպանում

ՀԱՊ-ի առաքելության իրականացնելու գործում ՀԱՊ Համակարգողին աջակցելու նպատակով՝ մոբիլիզացնելով պետական ​​և մասնավոր հատվածի դոնորներին, Գործադիր տնօրենը՝

1. Տրամադրում է ռազմավարական ուղեցույց ռեսուրսների մոբիլիզացման և Քարտուղարության աշխատակազմի համալրման մեխանիզմի իրականացման համար.

2. Վերահսկում է և ձգտում է Քարտուղարության ֆինանսավորման նոր ռեսուրսների ներգրավման, ընդլայնելով դոնորների բազան և խրախուսելով դրամաշնորհների և ՀԱՊ ծրագրերում այլ ներդրումները.

3. Ապահովում է պետական ​​և մասնավոր դոնորների վստահության բարձր մակարդակ Քարտուղարության գործունեության նկատմամբ՝ ապահովելու համար Քարտուղարությանը տրամադրվող ավելի երկարաժամկետ կանխատեսելի ֆինանսավորում  ։

գ/ Աշխատանք Խորհրդի և նրա նախագահի, ՀԱՊ-ի աշխատանքային խմբերի հետ

     Խորհրդի նախագահին (այսուհետ՝  Նախագահ) Քարտուղարության ռազմավարական ղեկավարման գործում աջակցելու համար Գործադիր տնօրենը.

1. Ապահովում է, որ Նախագահի ժամանակին տեղեկացվածվածությունը հիմնական ռազմավարական և այլ գործառնական խնդիրների մասին, որոնց Քարտուղարությունը բախվում է իր աշխատանքի ընթացքում.

2. Ներկայացնում է Քարտուղարությունը  Խորհրդի նիստերում և ապահովում է նիստերի համար անհրաժեշտ բոլոր նյութերի պատշաճ և ժամանակին պատրաստումն ու բաշխումը` համաձայն Խորհրդի ընթացակարգերի.

3. Մասնակցում է (կամ առաջադրում պատվիրակ՝ մասնակցելու համար) ՀԱՊ աշխատանքային խմբերի բոլոր նիստերին և աջակցում դրանց կազմակերպմանը.

4. Քարտուղարության որոշումները փոխանցում է Խորհրդի նախագահին:

5.  Աջակցում է Համակարգողին ՀԱՊ-ի ընդհանուր կառավարման զարգացման և ամրապնդման գործում:

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՊՐՈՖԱՅԼԸ

6. Գիտելիք եւ փորձ

Գործադիր տնօրենի պաշտոնի թեկնածուները պետք է կարողանան հավաստել իրենց.

1. Մասնագիտական փորձառությունը որպես ՔՀ կազմակերպության կազմակերպիչ և համակարգող.

2. Կարողությունը ՀԱՊ կանոնադրության մեջ նշված՝ ՀԱՊ նպատակների և առաքելության ուղենիշների շրջանակում արդյունավետ կազմակերպչական մշակույթ ձևավորելու և ամրապնդելու գործում.

3. Արձանագրված հաջողված փորձառությունը փոխադարձ աջակցության վրա հիմնված բազմամշակութային թիմ ստեղծելու եւ ղեկավարելու գործում.

4. Կարողությունը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության բարեփոխման գործում առաջնորդություն դրսեւորելու.

5. Կադրերի կառավարման, բազմազանության, գենդերային հավասարության և մարդու իրավունքների ներքին և արտաքին խնդիրների հարցում ոլերանտություն.

6. Հայերենի և անգլերենի խոսակցական եւ գրավոր լավ/գերազանց կարողությունները:

Առավելություն կդիտվի թեկնածուների ներկայացրած.

 1. Հավաստագրեր կառավարության, քաղաքացիական հասարակության դերակատարների և մասնավոր հատվածի հետ հաջող գործընկերության ստեղծման և զարգացման մասին.

2. Բովանդակային գիտելիքների և փորձի մասին հավաստող փաստաթղթեր հետևյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում. ՀԿ կառավարում, Ծրագրի կառավարում, դրամաշնորհների գրում, PR, հաղորդակցություն, թիմի կառուցում, բանակցություններ.

3. Խորը գիտելիքներ մասին հավաստող փաստաթղթեր ԱլԳ, ԵՄ, ԵԽ քաղաքականությունների, ռազմավարությունների, կառույցների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան CEPA համաձայնագրի եւ դրա ճանապարհային քարտեզի վերաբերյալ.

4. Հայերենից և անգլերենից բացի եւս մեկ լեզվի կամ լեզուների սահուն իմացությումը հավաստող փաստաթղթեր:

7. հմտություններ.

Գործադիր տնօրենի գործառույթների իրականացման համար պահանջվող հիմնական հմտություններն են.

ա/ Գործառնական կառավարման հմտություններ

1. Մարդկանց, ֆինանսների և համակարգերի կառավարման բավարար հմտություններ՝ կազմակերպչական նպատակներին հասնելու համար կառավարչական թիմին և աշխատանքային խմբերին մոտիվացնելու և ղեկավարելու արձանագրված կարողություններով.

2. Թիմ ստեղծելիս այնպիսի մշակույթ սերմանելու կարողություն, որի ներքո կարժեւորվեն չափելի ձեռքբերումները, փոխադարձ աջակցությունը և կազմակերպչական գործընթացներին համապատասխանելը.

3. Կենտրոնացում կայուն արդյունքների վրա, որոնք ապահովում են բարելավված կազմակերպչական և որակական արդյունքներ ՀԱՊ-ի և նրա անդամների համար.

4. Քաղաքացիական հասարակության ֆինանսավորման համակարգերի իմացություն, դրամաշնորհների կառավարման և համադրելի ֆինանսավորման մեխանիզմների միջոցով հավասարակշռված թիմային կառավարման լավ զարգացած հմտություններ.

5. Կազմակերպչական զարգացման հարցում բարդ որոշումներ կայացնելու կարողություն՝ հավասարակշռված փոփոխությունների կառավարման գործընթացներում անձնակազմի կառուցողական ներգրավվածության փորձով.

բ/ Ռազմավարական կարողություն

1. Ուժեղ վերլուծական միտք և ՀԱՊ ռազմավարության բնույթն ու ուղղությունը խորությամբ հասկանալու և ապագայում այն ​​զարգացնելու/ձևավորելու կարողություն;

2. Քարտուղարության խորհրդի, ՀԱՊ աշխատանքային խմբերի հետ համագործակցելու կարողություն՝ նրանց տեսլականը և ծրագրերը մշակելու և ձևակերպելու և դրանք շոշափելի արդյունքների և երկարաժամկետ ազդեցության վերածելու կարողություն.

3. Քարտուղարության և ՀԱՊ-ի ծրագրերի և նպատակների վրա հստակ կենտրոնանալու և արդյունքների հասնելու համար արդյունավետ առաջնահերթություններ սահմանելու կարողություն:

գ/ Շահերի պաշտպանության և ներկայացուցչական հմտություններ

1. Հանրային խոսքի և ազդեցություն գործելու հմտություններ;

2. Շահերի ջատագովության հմտություններ.

3. Բարձրագույն քաղաքական մակարդակներում արդյունավետ ներգրավվելու և գործելու կարողություն.

4. Ռեսուրսների մոբիլիզացման գործողությունների ռազմավարական ղեկավարման կարողություն

դ/ Գտնվելու վայրը

 1. Գործադիր տնօրենը գործում է Երևանում գտնվող Քարտուղարության գրասենյակում:

 2. Քարտուղարության աշխատանքային լեզուն հայերենն է:

ե/ Նշանակման ժամկետը և կատարողականի ակնկալիքները

1. Գործադիր տնօրենի նշանակման ժամկետը երկու տարի է, որը կարող է վերանայվել: Զբաղվածությունը խստորեն ենթակա է կատարման՝ սույն տեխնիկական առաջադրանքում նշված չափանիշների համաձայն, որը կարող է վերանայվել ոչ ավել քան տարին մեկ անգամ:

2. Գործադիր տնօրենի սկզբնական ծանրաբեռնվածությունը կես դրույք է:

3. Գործադիր տնօրենի աշխատավարձը կազմում է 360.000 դրամ՝ ներառյալ հարկերը:

4. Գործադիր տնօրենի համար սահմանվում է 3 ամիս փորձաշրջան:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է freecitizen.cisc@gmail.com էլ.փոստի հասցեով, ավելացնելով CC-ում susannashahnazaryan9@gmail.com էլ.փոստի հասցեն: Պատասխան հաստատող նամակ չստանալու, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմողները կարող են զանգահարել Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանին 091-22-46-54 հեռախոսահամարով:

Մրցույթին մասնակցելու փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 10-ից հունիսի 20-ը ներառյալ: Հունիսի 22-ին ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է  2022 թվականի հունիսի 20-ը։