Լիաննա Ասոյան «Բլեջան» ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ3) Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը Սևանա լիճն ուներ բնական էկոհավասարակշռություն, ջրի մակարդակի (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1916 մ) բնական տատանմամբ: Լճին բնորոշ էին օլիգոտրոֆ (սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում) լճերի հիմնական հատկանիշները` ջրի բարձր լուսաթափանցելիություն (միջինը 14 մ), ջրում լուծված թթվածնի բարձր պարունակություն (6.0 [...]
ՀԱՊ ԱԽ գործողություններ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Երանուհի Թումանյանց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1 Դատական իշխանության և դատավորների անկախությունը հանդիսանում է դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության նախապայման, միևնույն ժամանակ դրա ապահովումն անմիջականորեն փոխկապակցված է դատավորների նկատմամբ կիրառվող պատասխանատվության հետ: Այս համատեքստում դատավորների նկատմամբ թափանցիկ և հրապարակային կարգապահական մեխանիզմների սահմանումը առաջնային է, հատկապես որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կարող [...]
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Արամ Գաբրիելյան «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3 Մեր երկրում ձևավորվել է իրավիճակ, երբ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումը գրեթե ամբողջությամբ կախված է պետության կողմից սուբսիդավորումներից, դոտացիաներից և սուբվենցիաներից: Այս փաստը, իհարկե, չի նպաստում հասարակության ինքնակառավարման զարգացմանը և ինքնաբավությանը: Ավելին, նման պայմանները խոչընդոտում են հասարակական նախաձեռնությունների, մասնավորապես՝ ներդրումային նախագծերի իրականացմանը: Անհրաժեշտ է փոխել [...]
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ. Նախագիծ
Արամ Գրիգորյան Համայնքային զարգացման ասոցիացիա ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2 Սույն կանոնակարգը մշակվում է հանձնաժողովի անդամների ու նախագահի կողմից` հաշվի առնելով դրույթների արդար, հրատապ և անծախսատար կիրառումը: Դրույթների լրամշակումն ու փոփոխությունները հաստատվում են անդամների կողմից ընդունված որոշումների համաձայն` որի լիազորությունը տրված է վերջիններիս օրենքով: Ընդհանուր դրույթներ Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի [...]
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1) Վերջին առնվազն երեսուն տարում միջազգային հարաբերությունների հիմնական թրենդը գլոբալ աշխարհակարգում ազգ-պետությունների դերակատարության աստիճանական նվազումն էր։ Միջազգային կազմակերպությունները, տրանսազգային խոշոր ընկերությունները և երկրագնդի առավել հարուստ անձանց կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամները երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն ունեին, քան առանձին պետություններ։ Տնտեսական փոխգործակցությունը հանգեցրել էր ապրանքների և [...]
«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի սահմանադրական երաշխիքների ջատագովություն» ծրագիր
Սյուզաննա Սողոմոնյան Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Վերջինիս ռազմավարական նպատակների շարքում էր «Սահմանադրական բարեփոխումների անցկացումը»։ Ի կատարումն վերոնշյալ ռազմավարական նպատակի առաջին ուղղության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշմամբ ձևավորվել [...]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Գևորգ Մանուկյան ՀՍԻԿ ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1) «Ճանապարհ` դեպի սահմանադրականություն» ենթածրագիրն ուղղված էր Հայաստանում կառավարման արդյունավետությանը, իշխանության գործառույթների իրական տարանջատմանը, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության ուղիով երկրի բնականոն զարգացմանը խոչընդոտող սահմանադրական դրույթների հիմնախնդրի լուծմանը։ 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Անկախության Հռչակագրի ընդունումից հինգ տարի անց, 1995թ. հուլիսի 05-ին համաժողովրդական հանրաքվե անցկացվեց ՀՀ առաջին [...]
Մի քանի գյուղական համայնքներին սպասարկող մեքենա-տրակտորային կայանի հիմնման ռազմավարության մշակում
Սարգիս Սեդրակյան «Ֆերմերային Շարժում» ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2 Սույն հայեցակարգը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գյուղական աղքատության կրճատման, երկրի պարենային ապահովության, գյուղերից արտագաղթի կանխման և երկրում գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ կառավարության 2017-2022 թթ․ ծրագրով նախատեսված, մասնավորի հետ համագործակցությամբ, գյուղատնտեսական տեխնիկայի կայանների հիմնման ծրագիրը։ Երկրում իրականացված սխալ ագրարային քաղաքականության հետևանքով, մինչև այժմ, [...]