Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը։ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) գործող 42 պատվիրակ կազմակերպություններից ընտրությանը մասնակցեցին 38-ը։ Ընտրությունների արդյունքում ՀԱՊ 2024-2026թթ ՀԱՊ պատվիրակներ ընտրվեցին՝ Աշխատանքային խումբ 1 - ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ [...]
Նորություններ
Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման
Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը՝ չորս արտախորհրդարանական ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցությունների հետ համագործակցաբար ս․թ․ մարտի 28-ին Անի Գրանդ հյուրանոցում կազմակերպել էին Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հերթական համաժողովը՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման։ Բացման խոսքում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Էդգար Խաչատրյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հերթական [...]
Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի՝ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացման շուրջ համախոհության մասին հայտարարություն
Մարտի 28, 2024 թ., Երեւան - Ողջունելով ս.թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի խորացման մասին հատուկ բանաձևը, որը եվրահանձնաժողովին կոչ արվեց ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն և դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ - Արձանագրելով, որ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներն այսօր առավել քան երբևէ ուժեղ են [...]
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՆՏԻՏԵՌՈՐ» ՎԵՐՆԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՖԻԼՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ վարչապետին, կառավարությանը, ԱԺ-ին, ԱլԳ ՔՀՖ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի և Սփյուռքի հանրություններին՝ կանխելու մարտի 28-ին ցուցադրության նախատեսված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև առավել ակտիվացնելու ջանքերը՝ Ադրբեջանում ապօրինաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտմամբ գերության մեջ գտնվող բոլոր հայ և հնարավոր այլազգի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: 2023 [...]
EU4Environment ԱլԳ տարածաշրջանային բնապահպանական հարցերով միջոցառումներին՝ ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացնելու համար ընտրվել են Հայաստանի ներկայացուցիչները։
Տեղեկացնում ենք, որ EU4Environment ԱլԳ տարածաշրջանային բնապահպանական հարցերով միջոցառումներին՝ մարտի 11-ին առցանց և մարտի 13-14-ը Բրյուսելում, ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացնելու համար ընտրվել են Հայաստանի ներկայացուցիչները՝ ՀԱՊ 3-րդ խմբի անդամ կազմակերպություններից։ Մասնավորապես․ <<Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն>> ՀԿ անդամ Արփինե Սուքիասյանը ԱլԳ ՔՀՖ-ն ներկայացրել է “Applying the Polluter-Pays Principle to environmental compliance assurance in the Eastern Partnership” առցանց հանդիպմանը՝ [...]
Հայաստանում Եվրոպական միության առաքելության առաջին տարեդարձը. նպաստելով մարդու անվտանգությանը և վստահության ամրապնդմանը
Մարտի 15, 2024- Երևան 2024թ. մարտի 14-ին Երևանում հրավիրվեց կլոր սեղան քննարկում, որին ներկա էին Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, նրա թիմը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) ներկայացուցիչները։ Այս հանդիպումը նախաձեռնել էր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը՝ Հայաստանում [...]
Հայաստան – Եմ Գործընկերություն. Ներկա Իրավիճակը Եւ Առաջընթացի Քարտեզագրումը
Մարտի 09, 2024 - Երևան 2024 թվականի մարտի 7-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը` որպես հիմնական բանախոս հանդիպում ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ։ Կարևոր նշանակություն ունեցող այս երկխոսությունը կայացավ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ և Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանի նախաձեռնությամբ, որի իրականացման համար մեծապես աջակցել են [...]
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ցավակցական ուղերձը Ալեքսեյ Նավալնու մահվան կապակցությամբ
Երեւան, 19 փետրվարի 2024թ․ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորին ցավակցություններն է հայտնում ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, բռնատիրության եւ կոռուպցիայի դեմ, հանուն ազատ եւ ժողովրդավարական Ռուսաստանի անխոնջ եւ ինքնազոհ պայքարող Ալեքսեյ Նավալնու հարազատներին, մտերիմներին, Ռուսաստանի ողջ ժողովրդավարական հասարակայնությանը։ Նավալնին զոհ գնաց Ռուսաստանում իշխող քրեաօլիգարխիկ բռնատիրական ռեժիմի, եւ համալրեց իրենց երկրի իրական [...]
Հակակոռուպցիոն պայքարի գլխավոր հենասյունը հակակոռուպցիոն կրթությունն է. կայացել է թեմային նվիրված ֆորում
2023 թվականի հունվարի 30-ին կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում։ Ֆորումը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, [...]