+374 10 53 00 67 info@eap-csf.am
20 Մայիսի, 2022
«Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունն ընդունում է «Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

Ծրագրով նախատեսվում են հայ և գերմանացի երիտասարդ լրագրողների մեկշաբաթյա ճանաչողական փոխայցեր Բեռլին (2022թհոկտեմբեր) և Երևան (2022թ նոյեմբեր)։ Կազմակերպիչները հոգում են ընտրված մասնակիցների ճանապարհի և կեցության բոլոր ծախսերը:

Արցախյան երկրորդ պատերազմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն բոլոր մարտահարավերները, որոնց բախվում են հակամարտության գոտիներում աշխատող լրագրողները: Հայ-գերմանական համատեղ այս ծրագրի նպատակը մասնակից լրագրողներին փորձի փոխանակման,  երկու երկրների պետական կառույցների, քաղհասարակության և լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորություն տալն է: Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև պատերազմական լրագրության վերաբերյալ աշխատաժողովներ: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հակամարտությունների գոտիներում աշխատող գործընկերների հետ, ծանոթանալու ապատեղեկատվության դեմ պայքարի առաջատար փորձին։

Ծրագրի ավարտին լրագրողները պետք է ներկայացնեն առնվազն մեկ հոդված անգլերեն լեզվով՝ պատրաստված ճանաչողական փոխայցի հանդիպումների, ինչպես նաև սեփական հետազոտության և հարցազրույցների հիման վրա: Հոդվածները հրապարակվելու են ՀԱՊ կայքում (www.eap-csf.am), ինչպես նաև այլ մեդիա հարթակներում:  

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչև 40 տարեկան լրագրողներ:

Մասնակցության հայտի համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
  2. հետաքրքրվածության նամակ (անգլերեն, առնվազն 1600 նիշ)
  3. նախատեսվող հոդվածի թեման և Բեռլինում հավանական զրուցակիցների շրջանակը (անգլերեն, առնվազն 600 նիշ),
  4. երաշխավորագիր լրատվամիջոցից:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ՀՈՒՆԻՍԻ 8-ը, Երևանի ժամանակով 18.00:

Հայտերը խնդրում ենք ուղարկել info@eap-csf.am էլեկտրոնային հասցեով, որպես նամակի թեմա (Subject) նշելով` «Հայտ_Լրագրողները հակամարտություններում»:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Կարևոր նշումCOVID-19-ի համավարակով պայմանավորված՝ ընտրությունը կատարվելու է միայն այն հայտատուների շրջանում, որոնք 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ ստացած կլինեն առնվազն երկու դեղաչափ պատվաստանյութ, որն ընդունելի է Գերմանիայում:

Հարցերի դեպքում կարող եք գրել Ծրագրի պատասխանատու Սևակ Հարությունյանին sevak.harutyunyan@eap-csf.am հասցեով: