19 Մայիսի, 2022
Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական համաժողովի հայտերի ընդունում

ԱլԳ ՔՀՖ քարտուղարությունն ընդունում է հայտեր Արևելյան գործընկերության 4-րդ երիտասարդական համաժողովի մասնակցության համար:

Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդները ԱլԳ 6 երկրներից: Համաժողովը հիանալի հնարավորություն է ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների ներառական և բովանդակալից մասնակցությունը բարելավելու գործիքներով հետաքրքրված ակտիվ երիտասարդների համար: Այս տարի միջոցառումը կրում է «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության վերականգնման» խորագիրը:

Համաժողովը տեղի կունենա  2022 թվականի հուլիսի 11-12-ին Պրահայում: Դիմելու վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 29-ը, բրյուսելյան ժամանակով 23.59: Հայտադիմումը կարելի է տեսնել այստեղ: