Արամ Գաբրիելյան
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3
Մեր երկրում ձևավորվել է իրավիճակ, երբ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումը գրեթե ամբողջությամբ կախված է պետության կողմից սուբսիդավորումներից, դոտացիաներից և սուբվենցիաներից: Այս փաստը, իհարկե, չի նպաստում հասարակության ինքնակառավարման զարգացմանը և ինքնաբավությանը: Ավելին, նման պայմանները խոչընդոտում են հասարակական նախաձեռնությունների, մասնավորապես՝ ներդրումային նախագծերի իրականացմանը:
Անհրաժեշտ է փոխել իրավիճակը` համայնքների և բնակավայրերի բնակչությանը ներգրավելով սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների վերհանմանն ու լուծմանը՝ ներդնելով ինքնակառավարման նորարարական մեխանիզմ:
Սույն նախագծով վերլուծություն է կատարվել Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված մի քանի նախագծերի ու ծրագրերի նկատմամբ, ինչպես նաև պետության քաղաքականության, քաղաքացիական բնակչության ներգրավվածության ու մասնակցության վերաբերյալ: Վեր են հանվել այն հիմնարար խնդիրները, որոնց լուծումը անհրաժեշտ հիմքեր կստեղծի միակ շահառու՝ երկրի բնակիչների մոտիվացված մասնակցության համար: Ուսումնասիրության արդյունքում տրվում են առաջարկություններ, որոնք միտված են ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր Հայաստանի գյուղական համայնքներում Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումների» (INDC) ֆինանսական գործիքների կիրառմամբ, ինչպես նաև ՀԸԳՀ-ով նախատեսված օժանդակությամբ նպաստել Փարիզյան համաձայնագրի կատարմանը նպատակաուղղված կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը, որոնք միաժամանակ կապահովեն Եվրամիության գործիքակազմին մոտարկմանը:
Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի գյուղական ու քաղաքային բնակիչները, որոնք հանդիսանում են միակ շահառուները:
Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: