ՆԱԽԱԳԾԵՐ

Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»» ծրագիր

««Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»» ծրագիրը համատեղ իրականացվել է ԱլԳ ՔՀՖ քարտուղարության աջակցությամբ՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի (առաջատար կազմակերպություն), Մոլդովայի «Դնեստր գետի  պահապաններ — Էկո-ՏԻՐԱՍ» և Վրաստանի «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն» (IFCER) կազմակերպությունների կողմից։ Մոլդովան արձանագրության կողմ է և ունի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր, Վրաստանն արձանագրության կողմ չէ և ունի ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ, Հայաստանն արձանագրության կողմ չէ և ԵՄ-ի հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ):

 

Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում-2019

«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագիրն իրականացվել է 2019 թվականին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության և գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության համագործակցությամբ և ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագրի շրջանակներում հայ և գերմանացի երիտասարդ լրագրողները ճանաչողական փոխայցեր են կատարել Բեռլին եւ Երևան։ Ծրագրի մասնակից լրագրողների հոդվածները (անգլերեն լեզվով) հրապարակվել են ՔՀՖ ՀԱՊ կայքում և այլ մեդիա հարթակներում: Ծրագրի նպատակը Եվրոպական հարևանության քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, քաղաքացիական հասարակությունների համագործակցության, միջմշակութային կապերի, ազատ և որակյալ լրագրության խթանումն է:

Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում-2018

«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագիրն իրականացվել է 2018 թվականին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության և գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության համագործակցությամբ և ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագրի շրջանակներում հայ և գերմանացի երիտասարդ լրագրողները ճանաչողական փոխայցեր են կատարել Բեռլին եւ Երևան։ Ծրագրի մասնակից լրագրողների հոդվածները (անգլերեն լեզվով) հրապարակվել են ՔՀՖ ՀԱՊ կայքում և այլ մեդիա հարթակներում: Ծրագրի նպատակը Եվրոպական հարևանության քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, քաղաքացիական հասարակությունների համագործակցության, միջմշակութային կապերի, ազատ և որակյալ լրագրության խթանումն է: