Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպություն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 2-րդ աշխատանքային խումբ
Պարենային անվտանգության ապահովումը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Սույն հետազոտության համար որպես հիմք են ծառայել՝
- պարենային անվտանգության ապահովման խնդիրները ՀՀ –ում,
- ՀՀպարենային անվտանգության ապահովման հայեցակարգի հիմնական խնդիրները,
- ՀՀ պարենայինանվտանգությանապահովման ուղղությունները:
Սույնով հետազոտվել են՝
- ՀՀ -ում արտադրվող, բնակչության համար առաջնային անհրաժեշտության մի քանի պարենամթերքների (հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, որից՝ ցորեն, կարտոֆիլ, բանջարանոցային մշակաբույսեր, բոստանային մշակաբույսեր), ինչպես նաև՝ մսամթերք և այլն, արտադրության հետ կապված տեղեկատվական տվյալները, այդ մշակաբույսերի ցանքատարածությունները, բերքատվությունը, համախառն բերքը,
- Արցախում կորցված ցանքատարածությունները, անասնագլխաքանակը, համախառն բերքը,
- պարենամթերքի ներմուծումը, արտահանումը և մարդասիրական օգնությունը,
- ՀՀ ազգային պարենային հաշվեկշիռը և նրա հատվածները (առաջարկ, պահուստներ արտադրության ցուցանիշ, ներմուծման ցուցանիշ, օգտագործում, անասնակեր, կորուստներ, սերմացու, ինքնաբավության աստիճան),
- պարենային և սպառողական զամբյուղները,
- ցորենի արտադրության 10 համաշխարհային հսկաները, ցորեն արտահանող 5 հսկա երկրները, ցորենի համաշխարհային խոշոր ներկրողները, hացահատիկի համաշխարհային գները,
- պարենային ապահովության հիմնախնդիրը աշխարհում,
- պարենի համաշխարհային շուկան և Հայաստանը,
- կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:
Հետազոտության արդյունքում հիմնականում բացահայտվել են՝
- մշակաբույսերի ցանքատարածությունները, բերքատվությունը և համախառն բերքը ՀՀ –ում տարեց-տարի նվազել են, տեղի է ունեցել անասնագլխաքանակի անկում,
- առանձնահատուկ մտահոգիչ է բնակչության առաջնային անհրաժեշտության որոշ պարենամթերքների ներկայիս ինքնաբավության անչափ ցածր աստիճանները ՀՀ-ում, ինչպիսիք են՝ ցորեն՝ 23,2 %, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 37,3 %, բուսական յուղ՝ 0,6 %, շաքար՝ 33,9 %, կաթ՝ 87,7 %, խոզի միս՝ 53,2 %, թռչնի միս՝ 26,7 %:
- ՀՀպարենային անվտանգության ապահովման հայեցակարգի հիմնական խնդիրներից մտահոգիչ է նաև արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային ճգնաժամերի կանխարգելումն ու կանխումը: Հայաստանը այսօր գտնվում է պատերազմական վիճակում, և չի բացառվում ՀՀ-ի հայտվելը շրջափակման մեջ, ինչպես դա եղավ Արցախի հետ: Նաև կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ՄԱԿ–ի ՊԳԿ–ն հայտարարեց, որ կարող են փակվել երկրների սահմանները, և յուրաքանչուր երկիր ինքը պետք է բավարարի իր բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով:
Հետազոտության մեջ հեղինակի կողմից բերվել են նաև ՀՀ-ում պարենամթերքի անվտանգության ապահովման խնդրի բարելավման հետ կապված արդյունավետ առաջարկություններ։
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.