Նորություններ

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթացին։

Սույն միջոցառման նպատակն է զարգացնել պլատֆորմի անդամ կազմակերպությունների կարողությունները՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ ապատեղեկատվական և մանիպուլյացիոն արշավներին, որոնք նպատակ ունեն թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները և քայքայել հանրային համերաշխությունը։

Մասնակիցները կսովորեն՝

  • բացահայտել լրատվական դաշտում շրջանառվող հիմնական պատումները,
  • վերլուծել մանիպուլյատիվ հաղորդագրությունների կառուցվածքը, նպատակը և տեխնիկաները,
  • քարտեզագրել աղբյուրները, տարածման ալիքներն ու թիրախային լսարանները,
  • գնահատել ազդեցությունը հանրային ընկալումների և ժողովրդավարական գործընթացների վրա,
  • զարգացնել արդյունավետ հակազդման ռազմավարություններ մանիպուլյատիվ պատումների և ապատեղեկատվական արշավների դեմ։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2025 թ. նոյեմբերի 10։

Ձեր մասնակցոթյունը խնդրում ենք հաստատել պատասխան նամակով՝  eapcsfarmenia@gmail.com  էլ.հասցեին:

Կազմակերպչական տեղեկատվություն

  • Երբ և որտեղ՝ 2025 թ. նոյեմբերի 17, Երևան։
  • Լեզու՝ հայերեն (օրինակները կարող են լինել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)։
  • Օրակարգը՝ կուղարկվի մասնակցության հաստատումից հետո։
  • Վայրը՝ ճշգրիտ հասցեն կհաղորդվի գրանցված մասնակիցներին։

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
eapcsfarmenia@gmail.com

Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակում։

Eastern Partnership Armenia

Recent Posts

Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը – PRWB

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների…

1 ամիս ago

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

2 ամիս ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

2 ամիս ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

6 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

7 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

7 ամիս ago