«ԱԼԳ քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» ՀԿ-ն փնտրում է հաղորդակցության մասնագետ։
Մեկնարկը՝ 10.11.2022թ..
Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ, 70% գրասենյակում, 30% հեռավար աշխատանքի հնարավորությամբ
Ձեր հիմնական պարտականությունները՝
. Ռազմավարական հաղորդակցության պլանավորում
• Լրատվական նյութերի և սոցիալական մեդիա հարթակների նյութերի նախապատրաստում և տարածում
• Մամուլի հաղորդագրությունների, տեղեկագրերի, ինֆոգրաֆիկաների, պաստառների և այլ գրաֆիկական նյութերի նախապատրաստում
• Տեղեկատվական արշավների մշակում և իրականացում, ինչպես նաև գնահատում և զեկույցների մշակում
• Համագործակցություն լրատվամիջոցների, լրագրողների և այլ արտաքին դերակատարների հետ
• Հաղորդակցության և PR-ի հետ առնչվող այլ պարտականություններ
Ձեր փորձը, հմտությունները և անձնային հատկանիշները՝
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- ԵՄ — Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Արևելյան գործընկերության մասին նվազագույն գիտելիքների առկայություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Միջանձնային հարաբերությունների հմտություններ
- Ճշտապահություն և պարտաճանաչություն
Ինչպե՞ս դիմել՝
hovsepkhurshudyan@gmail.com, anikojoyan@gmail.com էլ․ հասցեներին ուղարկել անգլերեն ինքնակենսագրական և հակիրճ մոտիվացիոն նամակ։
Էլ. նամակի «Թեմա» տողում նշել թափուր հաստիքի անգլերեն անվանումը՝ «Communications specialist»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 07.11.2022թ., ժամը 23:29 (Երևանի ժամանակով)։