«ԱԼԳ քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» ՀԿ-ն փնտրում է հաղորդակցության մասնագետ։
Մեկնարկը՝ 15.08.2022թ.
Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ, 70% գրասենյակում, 30% հեռավար աշխատանքի հնարավորությամբ
Ձեր հիմնական պարտականությունները՝
- Լրատվական նյութերի և սոցիալական մեդիահարթակների նյութերի նախապատրաստում և տարածում
- Մամուլի հաղորդագրությունների, տեղեկագրերի, ինֆոգրաֆիկաների, պաստառների և այլ գրաֆիկական նյութերի նախապատրաստում
- Տեղեկատվական արշավների մշակում և իրականացում, ինչպես նաև գնահատում և զեկույցների մշակում
- Համագործակցություն լրատվամիջոցների, լրագրողների և այլ արտաքին դերակատարների հետ
- Հաղորդակցության և PR-ի հետ առնչվող այլ պարտականություններ
Ձեր փորձը, հմտությունները և անձնային հատկանիշները՝
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում
- ԵՄ — Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Արևելյան գործընկերության մասին նվազագույն գիտելիքների առկայություն
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ
- Բարձր ճշտապահություն և պարտաճանաչություն
Ինչպե՞ս դիմել՝
applications.eapcsf@gmail.com հասցեին ուղարկել անգլերեն ինքնակենսագրական և հակիրճ մոտիվացիոն նամակ։ Էլ. նամակի «Թեմա» տողում նշել թափուր հաստիքի անգլերեն անվանումը՝ «Communication specialist»։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 05.08.2022թ., ժամը 23:29 (Երևանի ժամանակով)։