ՆԱԽԱԳԾԵՐ

Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում-2019

«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագիրն իրականացվել է 2019 թվականին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության և գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության համագործակցությամբ և ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագրի շրջանակներում հայ և գերմանացի երիտասարդ լրագրողները ճանաչողական փոխայցեր են կատարել Բեռլին եւ Երևան։ Ծրագրի մասնակից լրագրողների հոդվածները (անգլերեն լեզվով) հրապարակվել են ՔՀՖ ՀԱՊ կայքում և այլ մեդիա հարթակներում: Ծրագրի նպատակը Եվրոպական հարևանության քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, քաղաքացիական հասարակությունների համագործակցության, միջմշակութային կապերի, ազատ և որակյալ լրագրության խթանումն է:

Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում-2018

«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագիրն իրականացվել է 2018 թվականին Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության և գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության համագործակցությամբ և ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագրի շրջանակներում հայ և գերմանացի երիտասարդ լրագրողները ճանաչողական փոխայցեր են կատարել Բեռլին եւ Երևան։ Ծրագրի մասնակից լրագրողների հոդվածները (անգլերեն լեզվով) հրապարակվել են ՔՀՖ ՀԱՊ կայքում և այլ մեդիա հարթակներում: Ծրագրի նպատակը Եվրոպական հարևանության քաղաքականության առաջնահերթությունների, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, քաղաքացիական հասարակությունների համագործակցության, միջմշակութային կապերի, ազատ և որակյալ լրագրության խթանումն է: