ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ: Հայաստանի ազգային պլատֆորմի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 2010 թ. հունիսին: Այն այժմ Հայաստանի ՔՀԿ-ները միավորող ամենամեծ հարթակն է։
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը շահույթ չհետապնդող, կուսակցական եւ կրոնական ազդեցություններից զերծ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց է, որը գործում է Եվրոպական միությունում եւ Արեւելյան գործընկերության երկրներում, որոնք են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը)։
ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը: ՀԱՊ-ի կարեւոր պարտականություններից է նաեւ ՀՀ իշխանության կողմից ԵՄ-ի առջեւ ստանձնած հանձնառությունների մշտադիտարկումը եւ դրանց կատարման վերաբերյալ արդյունավետ խորհրդատվության տրամադրումը:
Ինչպես ՔՀՖ յուրաքանչյուր ազգային պլատֆորմի շրջանակներում, այնպես էլ ՀԱՊ-ում կան 5 աշխատանքային խմբեր.
ՀԱՊ գործունեությսն յուրաքանչյուր երկամյա ցիկլի սկզբում յուրաքանչյուր աշխատանքային խմբի անդամներն իրենց խմբից ընտրում են խմբի համակարգող, որի դերը ԱԽ- ի աշխատանքը վերահսկելը և հեշտացնելն է, այդ թվում`խմբի քննարկումների, շահերի պաշտպանության և կարողությունների զարգացման առաջնահերթությունները ձևավորելով` իր անդամների հետ սերտ համագործակցությամբ: 2020-2021 ցիկլի ընթացիկ աշխատանքային խմբի համակարգողների վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել ստորև:
.
Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում եւ կայունություն
Տնտեսական ինտեգրում և ԵՄ քաղաքականության հետ մերձեցում
Շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն և էներգետիկ անվտանգություն
Մարդկանց միջեւ կապեր
Սոցիալական և աշխատանքային քաղաքականություն և սոցիալական երկխոսություն