Նորություններ

Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ՀՀ իշխանություններին վավերացնել Հռոմի ստատուտը

30 մարտի 2023թ., Երեւան

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը,

  • Կարեւորելով միջազգային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում եւ տարածաշրջանում.
  • Առաջնահերթ անհրաժեշտություն համարելով տարածաշրջանում պատերազմական կամ խաղաղ պայմաններում իրագործված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունների պատշաճ քննությունը, դրանց համար պատասխանատու անձանց միջազգային քրեական հետապնդումը եւ այդ հանցագործությունների կանխարգելումը եւ կարեւորելով համապատասխան միջազգային իրավական մեխանիզմների գործադրումը.
  • Հիմնվելով իր նախորդ հայտարարությունների վրա, որոնցում կոչ է արել ՀՀ իշխանություններին դիմել Եվրամիությանը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու, միաժամանակ՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու խնդրանքով, ինչպես նաեւ՝ դիմել ՆԱՏՕ-ին` այդ կառույցին Հայաստանի անդամակցության խնդրանքով.
    Ողջունում է 2023թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխան է ճանաչել Հայաստանի սահմանադրությանը եւ կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ողջամիտ ժամկետներում վավերացնել 1998թ.-ին ստորագրած Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:
Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago