© 2025. ԼՈՒՍԱՆԿԱՐԸ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ: ՀԵՂԻՆԱԿ` ԷԼԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ՝ ուսումնասիրելու Հայաստանի հնարավոր զարգացումների ուղիները մինչև 2028 թ․։ Հանրային աշխատաժողովը հիմնված էր «Խաղաղության երկխոսության» կողմից մինչ այդ կազմակերպված փակ ձևաչափով սցենարային քննարկումների վրա, որոնցում ներգրավված էին Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ընտրված ներկայացուցիչներ։ Այդ գործընթացի արդյունքում ձևակերպվել էին չորս իրատեսական ռազմավարական սցենարներ, որոնք Դիլիջանում քննարկվեցին ավելի լայն շրջանակում՝ քարտեզագրելու դրանց հնարավոր հետևանքները ժողովրդավարության, ինքնիշխանության, տնտեսության, անվտանգության, գենդերային հավասարության, հասարակության և շրջակա միջավայրի վրա և մշակելու գործնական առաջարկություններ որոշում կայացնողների ու շահառուների համար։
Բացման խոսքում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավարն ու Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանը ընդգծեց նախաձեռնության նպատակը.
«Մեր նախաձեռնությունն առաքելություն ունի լսելի դարձնելու քաղաքացիական հասարակության ձայները և խթանելու քաղաքացիական դերակատարների մասնակցությունն ու առաջնորդությունը խաղաղության գործընթացում՝ տարածաշրջանային զարգացման հիմքում դնելով բազմակողմ երկխոսությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»։
Մասնակիցներին ողջունեց նաև Եվրոպական միության պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը՝ շնորհակալություն հայտնելով ժամանակին կազմակերպված քննարկման համար և առանձնացնելով ԵՄ ներդրումն տարածաշրջանում ժողովրդավարության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդման գործում։ Նա հատուկ շեշտեց ԵՄ «EU4Peace» ծրագրի դերը՝ ուղղված խաղաղության և կայունության խթանմանը ու ազատությունների, անվտանգության և արդարադատության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Նախագծի հիմնական գործընկերները՝ «Conciliation Resources»-ը՝ ներկայացված Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Էնթոնի Ֆորմանի կողմից, և «CMI – Մարտթի Ահթիսաարիի խաղաղության հիմնադրամը»՝ ներկայացված Հարավային Կովկասում տարածաշրջանային խորհրդատու և համակարգող Հայկ Թորոյանի կողմից, ևս հանդես եկան ողջույնի խոսքով՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների շարունակական ջանքերը Հարավային Կովկասում խաղաղաշինության և մասնավորապես հայ–ադրբեջանական խաղաղ գործընթացի ուղղությամբ։
Մեթոդաբանական հակիրճ ներկայացումից և չորս սցենարների վերանայությունից հետո աշխատանքը շարունակվեց խառը խմբերով՝ ստուգելու հիմնական կանխադրույթները, հավանականությունները և անորոշությունները։ Քննարկումները հաշվառեցին նաև 2025 թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ նախաստորագրված հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, որի դրույթները նախատեսում են տրանսպորտային հիմնական ուղիների վերաբացում և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ԱՄՆ-ի մասնակցությամբ գործող տարանցիկ միջանցքի ստեղծում (ոչ պաշտոնական անվանումով՝ «Trump Route for International Peace and Prosperity»)․ այդպիսով ազդեցությունները, ռիսկերը և երկրորդային հետևանքները գնահատվեցին առավել արդիական համատեքստում։
Երկու օրվա ընթացքում 45 մասնակից՝ Հայաստանի առաջատար ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներ, ձևակերպեցին նպատակային առաջարկությունների փաթեթ քաղաքացիական հասարակության, պետական ինստիտուտների և միջազգային համայնքի համար։ Այս եզրակացությունները՝ վաղ զգուշացման ցուցանիշների և առաջնահերթ գործողությունների հետ միասին, ամփոփվելու են «Խաղաղության երկխոստություն» ՀԿ-ի առաջիկայում հրապարակվելիք քաղաքական ամփոփագրում՝ նպաստելու հանրային քննարկումներին և գործնական հաջորդ քայլերի պլանավորմանը։
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն»…
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով…
This declaration is far more than symbolic—it carries profound political, legal, and societal significance. It…
Համաժողովը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որի ընթացքում ծավալվեցին խորքային քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ…
Մարտի 3, 2025թ., Երեւան 2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական…