Նորություններ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

23 փետրվարի, 2026թ․, Երևան

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ձևավորված աշխատանքային միջավայրի, հանքափորների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և տնտեսական անբավարար պայմանների, ինչպես նաև սոցիալական գործընկերության ու սոցիալական երկխոսության սկզբունքները չկիրառելու վերաբերյալ։

Հանքափորների կողմից բարձրացված խնդիրներն ու Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հաղորդած տեղեկությունները վկայում են աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման, արդար վարձատրության և արժանապատիվ պայմանների հետ կապված լուրջ մարտահրավերների մասին։

Հանքարդյունաբերությունը բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ է, որտեղ անվտանգության կանոնների թերացումը կարող է ունենալ ծանր հետևանքներ։ Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների պահպանումը և ապահովումը գործատուի անմիջական պարտականությունն է։

2026 թվականի հունվարի 15-ից հանքափորների աշխատանքի դադարեցումը ցույց է տալիս իրավիճակի լրջությունը և դրա ազդեցությունը Ախթալայի և մարզի սոցիալական կայունության վրա։

Անընդունելի ենք համարում, որ Ընկերությունը պատշաճ պատրաստակամություն չի ցուցաբերում աշխատողների ներկայացուցիչների հետ կառուցողական և բովանդակային բանակցություններ սկսելու ուղղությամբ, ինչը խախտում է սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության սկզբունքները, որոնք կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանցքային մեխանիզմներ են և ամրագրված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ բաժնով և միջազգային փաստաթղթերով՝ ներառյալ ԱՄԿ թիվ 98, 154 կոնվենցիաները, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀԸԳՀ 84-րդ, 85-րդ և 284-րդ հոդվածները և ՀՀ-ի կողմից ստանձնած այլ պարտավորությունները։

Բանակցություններից խուսափելը կամ դրանք ձևական դարձնելը խախտում է սոցիալական գործընկերության և  սոցիալական երկխոսության էությունը՝ խորացնելով անվստահությունը։

Հիշեցնում ենք, որ աշխատողների միավորման և իրենց շահերը ներկայացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով, և դրա իրացման ցանկացած խոչընդոտ անընդունելի է։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում․

  • «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարությանը՝ անհապաղ նախաձեռնել իրական և բովանդակային բանակցություններ աշխատողների ներկայացուցիչների հետ՝ փոխադարձ հարգանքի և թափանցիկության հիմքով,
  • ապահովել և պահպանել աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ,
  • վերանայել հանքափորների աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը՝ ապահովելով արդար և արժանապատիվ պայմաններ,
  • զերծ մնալ աշխատողների նկատմամբ հնարավոր ճնշումից կամ խտրական գործողություններից կամ ոչ օրինաչափ վարչական միջոցներից,
  • ՀՀ իրավասու պետական մարմիններին՝ իրականացնել համապարփակ ուսումնասիրություն և պատշաճ վերահսկողություն՝ օրենքի խիստ պահպանմամբ։

Վերահաստատում ենք, որ արժանապատիվ աշխատանքը մարդու հիմնարար իրավունք է և կայուն զարգացման կարևոր նախապայման, իսկ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբում, նպաստում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և սոցիալական արդարության զարգացմանը, շարունակելու է բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները և խթանել սոցիալական գործընկերությունն ու սոցիալական երկխոսությունը։

Սույն հայտարարությունը  տարածվելու է ԶԼՄ-ներով և սոցիալական մեդիայում, ինչպես նաև ուղարկվելու է ՀՀ իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին։

Eastern Partnership Armenia

Recent Posts

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

2 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

4 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

5 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման…

5 ամիս ago