Նորություններ

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը լիազորեց ՀԱՊ համակարգողին կազմակերպել ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ

Սեպտեմբերի 29, 2023, ք. Երեւան

  ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հերթական համաժողովը տեղի ունեցավ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3 հասցեով, 8-րդ հարկում գտնվող մեծ դահլիճում, որը անհատույց տրամադրել էր Հայաստանի արհմիությունների համադաշնությունը։ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին անձամբ կամ պատվիրակված ձայնով մասնակցում էին ՀԱՊ 25 անդամներ, որոնցից ԱլԳ ՔՀՖ Հայաստանից անդամ՝ 23-ը (43-ից): Համաժողովը նախագահում էր ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:

  Բացելով համաժողովը ՀԱՊ համակարգողը բացի այն անհատական ջանքերց, որոնք գործադրում են ՀԱՊ անդամները, կարեւորեց նաեւ ուժերի միավորումը՝ պետության առջեւ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար։

  Արցախում տեղի ունեցող իրադարձություններից՝ Ադրբեջանի հերթական ագրեսիա, Արցախի հայաթափում, ինչպես նաեւ Հայաստանի անկախության դեմ սպառնալիքի եւ Հայաստանի հանդեպ արտաքին ագրեսիայի վտանգի մասին զեկույցով հանդես եկավ Գլոբարիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, ՀԱՊ անդամ Ստեփան Գրիգորյանը։

  Ծավալված քննարկման ընթացքում ներկաները տեղեկություններ եւ գաղափարներ փոխանակեցին Արցախից բռնագաղթի ենթարկվող փախստականների վիճակի եւ կարիքների, Հայաստանի դեմ ծավալվող հիբրիդային պատերազմի եւ ռազմական սպառնալիքների, ինչպես նաեւ այդ ամենի վերաբերյալ ՀԱՊ եւ դրա աշխատանքային խմբերի հնարավոր անելիքների մասին։ Կարեւորվեց ջանքերի մեկտեղումը, նաեւ համակարգումը, որպեսզի չկրկնեն արդեն գործող պետական եւ հանրային կառույցները գործառույթները։

  Կարեւորվեց Արցախից տեղահանված հասարակական կազմակերպությունների եւ նրանց անդամների տվյալների հավաքագրումը, որի հիման վրա ՀԱՊ-ը ջանքեր կգործադրի նրանց բնականոն գործությունեությունը արդեն Հայաստանում ծավալելու նպատակով։ ՀԱՊ Քարտուղարությանը հանձնարարվեց տարածել հայտարարություն՝ տվյալների հավաքագրման նպատակով։

  Հաշվի առնելով Հայաստանի անկախության հանդեպ առկա սպառնալիքների մասին ՀՀ վարչապետի սեպտեմբերի 24-ին արված հայտարարությունը՝ ներկաները իրենց հավանությանն արժանացրեցին ՀԱՊ համակարգողի նախաձեռնությանը սեպտեմբեևրի 30-ին հրավիրել ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ՝ Հայաստանի ժողովրդավարական հասարակական եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ։

  ՀԱՊ համաժողովը գրեթե միաձայն քվեարկությամբ (23 կողմ, մեկ ձեռնպահ) լիազորեց ՀԱՊ համակարգողին հրավիրել ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ-ը ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ էգիդայի ներքո։

  ՀԱՊ համաժողովի մասնակիցները նաեւ առաջարկեցին Անկախության ֆորումի ընդունելիք հայտարարության հիմնական թեզերը։ Ապա քվեարկությամբ՝ 19 կողմ եւ 4 ձեռնպահ ձայներով, ՀԱՊ համաժողովը լիազորեց ՀԱՊ համակարգողին ՀԱՊ անունից ստորագրել հայտարարությունը՝ հավանության արժանացած թեզերի հիմքով։

  Համաժողովում քննարկվեց նաեւ Հյաստանում, հատկապես՝ սահմանամերձ մարզերում ռմբապաստարանների կառուցման տեմպերի ակտիվացման նպատակով դիմել ՀՀ կառավարությանը։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

3 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

4 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

2 ամիս ago