Միջոցառումներ

ՀԱՊ համաժողով՝ նվիրված ՀԱՊ նոր համակարգողի ընտրության խնդրին. ՀԱՊ-ն ունի նոր համակարգող

2022 թ․ մայիսի 10-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով՝ առկա եւ առցանց  մասնակցության հնարավորությամբ։ 

Համաժողովին մասնակցում էին ՀԱՊ 28+ (առցանցին մասնակցողների թիվը) անդամներ, այդ թվում՝ ՀԱՊ 2021-2022 պարբերաշրջանի պատվիրակների ժողովի 52 անդամներից 27-ը. քվորումն ապահովված էր։

Օրակարգում ՀԱՊ համակագողի վերջին ընտրությունների արդյունքների եւ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերի քննարկումն էր:


Նախ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը ներկայացրեց ՀԱՊ համակարգողի արտահերթ ընտրության 2022թ․ ապրիլի 26-ին կայացած առցանց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ ՔՀՖ  ընթացիկ պարբերաշրջանի հայաստանյան 20 պատվիրակներից ընտրությանը մասնակցել էր  13-ը, որոնցից 9-ը կողմ եւ 4-ը դեմ էր քվեարկել համակարգողի միակ թեկնածուին՝ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։   Դրան հետեւել էր ՀԱՊ քարտուղարության տնօրենի հայտարարությունն այն մասին, որ ազգային համակարգող չէր ընտրվել, քանի որ Կանոնադրության 3.11.2 կետի համաձայն պետք է կողմ քվեարկեր պատվիրակների ընդհանուր թվի մեծամասնությունը, այսինքն՝ առնվազն 11 հոգի:

Այնուհետեւ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը ներկայացրել էր իր դիրքորոշումն այն մասին, որ հաշվարկը պետք էր կատարել ոչ թե ընտրողների՝ 20 պատվիրակների ընդհանուր թվից, այլ քվեարկությանը մասնակիցածների թվից։

Կողմ եւ դեմ կարծիքների առցանց շրջանառումներից հետո որոշվել էր ՀԱՊ համաժողով հրավիրել եւ ՀԱՊ Պատվիրակների ժողովի անդամներին հնարավորություն ընձեռել որոշելու ՀԱՊ կանոնադրության համապատասխան կետի  վիճահարույց մեկնաբանության հարցը։  

Համաժողովում ՀԱՊ Կանոնադրության 3.11.2 կետի մեկնաբանության կապակցությամբ ակտիվ քննարկում ծավալվեց։ Այնուհետեւ տեղի ունեցավ քվեարկություն, որին մասնակցող ՊԺ 27 անդամներից 19-ը կողմ քվեարկեց, որ ազգային համակարգողն ընտրվի պատվիրակների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այսինքն առնվազն 11 կողմ ձայնով: 

Այնուհետեւ քվեարկության դրվեց Ազգային համակարգողի ընտրության սկսած քվեարկության ժամկետը երկարաձգելու և չքվեարկածներին քվեարկելու հնարավորություն տալու առաջարկը, որն ընդունվեց 17 կողմ ձայնով։ Մայիսի 14՝ ժամը 16:00-ին, ավարտվեց առաջին ընտրությանը չմասնակցած 7 պատվիրակների համար երկարաձգված քվեարկությունը: Ավելացված ժամանակում քվեարկությանը մասնակցեց 6 պատվիրակ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 4 կողմ, 2 դեմ: Ընդհանուր առմամբ երկարացված քվեարկությանը մասնակցեց 20 պատվիրակից 19-ը:

ՀԱՊ քարտուղարությունն արձանագրեց, որ

  • առցանց քվեարկություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 20 պատվիրակից 19-ը:
  • Հովսեփ Խուրշուդյանը ընդհանուր ստացել է 13 կողմ (9+4) և 6 դեմ (4+2) ձայն:

Համաձայն ՀԱՊ կանոնադրության, ինչպես նաև Համաժողովում՝ պարզ մեծամասնության դրույթի վերահաստատման՝ Հովսեփ Խուրշուդյանը հավաքել է ձայների անհրաժեշտ քանակը՝ դառնալով ՀԱՊ համակարգող:

S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

2 օր ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

7 օր ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

1 ամիս ago