Միջոցառումներ

Տեղի է ունեցել ՀԱՊ առցանց համաժողով

2021թ․ մայիսի 12-ին տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որին մասնակցեցին ՀԱՊ 44 անդամ, այդ թվում՝  ՀԱՊ պատվիրակների ժողովի 27 անդամ:

Օրակարգում հետեւյալ հարցերն էին՝

1․ ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կազմի ձեւավորման կարգի հաստատում,

2․ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  2021-2022թթ. ռազմավարության ընդունում:

Միջոցառման սկզբում ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը ներկայացրեց «ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կազմի ձևավորման կարգ» փաստաթուղթը՝ մշակված հատուկ աշխատանքային խմբի կողմից, որից հետո ծավալուն քննարկում տեղի ունեցավ մի շարք կետերի վերաբերյալ, ներառյալ ստեղծվելիք պլատֆորմում քաղաքացիական հասարակության տարբեր ցանցերի ներգրավման հարցը:

Համաձայն քննարկվող փաստաթղթի՝ «Սույն կարգով սահմանվում են ՔՀՊ-ի կազմում ընդգրկվելու նպատակով` Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների ներկայացուցիչների ընտրությունն իրականացնող ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Ընտրական հանձնաժողով) գործառույթները, ինչպես նաև այդ հանձնաժողովի գործունեության կազմակերպման, ՔՀՊ-ի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության (այսուհետ` ընտրություններ) անցկացման ընթացակարգերը: Ընտրական հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքին նշանակում է Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, մեկին` Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը և մեկին` Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական երկխոսության ցանցը՝ իրենց ներքին ընթացակարգերին համապատասխան: Հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է նախագահ»:

Քննարկումներից և որոշ փոփոխություններից հետո փաստաթուղթը դրվեց քվեարկության եւ հաստատվեց 19 կողմ, 6 ձեռնպահ եւ 2 դեմ արդյունքով։

Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցները հաստատեցին նաեւ ՀԱՊ 2021-2022 թթ․ ռազմավարությունը, որն անցավ գրեթե միաձայն՝ 0 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքով։ Փաստաթուղթն ավելի վաղ շրջանառվել էր ՀԱՊ անդամների և ՔՀՖ քարտուղարության համար եւ ենթարկվել փոփոխությունների՝ համաձայն ստացված առաջարկությունների:

S H

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago