Միջոցառումներ

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի առցանց համաժողով. 23.09.2021

2021թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի առցանց համաժողով, որը վարում էր ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը։

Օրակարգում հետեւյալ հարցերն էին` 

1․ ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածությունների ներկայացում,

2․ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  դերը առկա մարտահրավերների հաղթահարման և բարեփոխումների իրականացման գործում։

ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածությունների առաջադրումները՝ նշելով, որ ստացված 9 առաջադրումներից միայն երեքն են, որ  համապատասխանում են հաստատված ԿԱՐԳԻՆ, և թեկնածուները հայտարարագրեր են  ներկայացնել այն մասին, որ նախընթաց առնվազն 6 ամիսների ընթացքում չեն եղել պետական իշխանության մարմնի աշխատակից՝ աշխատանքային պայմանագրով, կամ չեն մատուցել վճարովի ծառայություններ պետական իշխանության մարմնի և Ընտրական հանձնաժողովի կազմում չեն դառնալու պետական իշխանության մարմնի աշխատակից կամ վճարովի ծառայություն մատուցելու վերջինիս։

Առաջադրված երեք թեկնածուներն էին՝ Երեխաների աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը և «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ 

Ընտրական հանձնաժողովում գենդերային հավասարակշռությունը պահպանելու նպատակով Համաժողովի մասնակիցները Լուսինե Հակոբյանի առաջարկով որոշեցին առաջադրումների վերջնաժամկետը երկարացնել 3 օրով՝ մինչև 2021թ․ սեպտեմբերի 26-ը՝ հնարավորություն տալով և հորդորելով ՀԱՊ անդամ կանանց առաջադրվելու կամ ինքնաառաջադրվելու։ 

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ակտիվ քննարկում ծավալվեց։ Ընդգծվեց հետպատերազմյան շրջանում և ԱԺ արտահերթ ընտրություններից հետո երկրում բարեփոխումների իրականացման և դրանում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը։ Համաժողովի մասնակիցներն առանձնացրին ՀԱՊ ռազմավարությունից բխող մի շարք առաջնահերթություններ, որոնց շուրջ պիտի ծավալվի Պլատֆորմի առաջիկա գործունեությունը՝ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ երկխոսության խթանում, դատաիրավական համակարգի իրական բարեփոխում, տնտեսության զարգացման հրատապություն, կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ  համախմբված աշխատանք և այլն։

S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

1 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

2 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

1 ամիս ago