Նորություններ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի զորակցական շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին

Սեպտեմբերի 2, 2023թ․
Արցախի սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում ենք ձեզ Արցախի անկախության օրվա կապակցությամբ եւ մեր զորակցությունը հայտնում ձեր հերոսական մաքառմանը, որի շնորհիվ ադրբեջանական բռնապետությանը չի հաջողվում եւ չի հաջողվելու կոտրել ձեր ազատատենչ ոգին եւ սեփական հողում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու երազանքը։
Սիրելի արցախցիներ, վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը ոչ մի րոպե չեն դադարում մտածել ձեր մասին ապրումակցել ձեր տառապանքներին։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, նրա անդամ կազմակերպությունները շարունակում են ջանքեր գործադրել իրենց եվրոպացի գործընկերներին հասցնելու համապարփակ տեղեկատվություն Լաչինի միջանցքի՝ ռուս-ադրբեջանական արգելափակման հետեւանքով Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն օրեցօր վերաճում է հումանիտար աղետի եւ մի նոր Հոլոդոմորի՝ 21-րդ դարում՝ հանցավոր նպատակ ունենալով հայրենազրկել ու տեղահանել իր բնօրրանում ապրող ժողովրդին։ Պետք է հասնենք նրան, որ եվրոպական երկրների բարոյական աջակցությունը վերաճի առարկայական քաղաքական գործողությունների՝ ուղղված Ադրբեջանի վրա ճնշում գործադրելուն եւ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու անօտարելի իրավունքներն ապահովելուն։
Մենք շարունակում ենք պնդել, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը / Արցախը պետք է ճանաչվեն որպես ՄԱԿ-ի ենթամանդատային տարածք, եւ այդտեղ պետք է տեղակայվեն միջազգային (ՄԱԿ-ի) խաղաղարար ուժեր։ Ալիեւի բռնատիրական վարչակարգը իր չդադարող ցեղասպան գործողություններով ապացուցել է, որ Արցախի ցանկացած ենթակայություն Ադրբեջանին բերելու է Արցախի ոչնչացմանը եւ արցախահայության բնաջնջմանը կամ բռնագաղթին։
Մաղթում ենք ձեզ տոկունություն, ուժ եւ կորով՝ ազատության, արժանապատվության եւ ինքնիշխանության համար ձեր պայքարում։
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

3 շաբաթ ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

4 շաբաթ ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

1 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

2 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման…

2 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…

2 ամիս ago