Նորություններ

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները այցելեցին Գյումրի

20 հոկտեմբերի 2023թ․, ք․Գյումրի

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները ս.թ հոկտեմբերի 19-ին այցելեցին Գյումրի քաղաք։ Այցը կազմակերպել էին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարությունը, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը եւ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, ով սիրահոժար տրամադրել էր իր տարածքը սեմինար-քննարկման անցկացման համար։
Առաջին այցը կատարվեց «Գյումրու առաջընթաց» ՀԿ – Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի մեդիա տաղավար, ուր պատվիրակության անդամները մասնակցեցին ուղիղ հեռարձակվող քննարկմանը։

Բանախոսներն էին՝
• Հովսեփ Խուրշուդյան — ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավարը
• Լուսինե Հակոբյան — ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համա-համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահը
• Լևոն Բարսեղյան — Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը
• Արթուր Սաքունց — ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը
Քննարկումը համակարգում էր Լուսինե Մովսիսյանը։

Քննարկման տեսահեռարձակումը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ․

Ապա նույն մեդիակենտրոնում հարցազրույց տվեցին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցները կարող եք դիտել այս հղումներով․

Ստեփան Գրիգորյանի հետ՝

Հովսեփ Խուրշուդյանի հետ՝

Ապա պատվիրակությունը մեկնեց Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նոր գրասենյակ (Մադոյան փ., Գորկու փ. խաչմերուկ, Մադոյան 130/1), որի դահլիճում տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» սեմինար-քննարկումը։

Բացելով քննարկումը՝ Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիական հասարակության պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ինքնիշխանության 2018թ․ Թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո։

Ապա ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց զեկույց «ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությունը և դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաեւ Պլատֆորմի հնարավորությունները քաղհասարակության կազմակերպությոնների կարողությունների զարգացման եւ ծրագրերի իրականացմանն օժանդակելու հարցում» թեմայով։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման ընթացքը և դրանում ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերը» թեմայով զեկույցով հանդես եկավ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին եւ մասնակցեցին ծավալված բանավեճին։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago