ԵՄ-ՀՀ ՔՀ Պլատֆորմ

Հայտնի են ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ՀՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ ՀԱՊ 4 ներկայացուցիչների անունները

2022 թ․ փետրվարի 12-ին  կայացել է  ՀՀ-ԵՄ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը նվիրված առցանց նիստ, որին մասնակցել են Ընտրական հանձնաժողովի բոլոր հինգ անդամները՝

  1. Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ /հանձնաժողովի նախագահ/,
  2. Գայանե Պողոսյան, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ /հանձնաժողովի քարտուղար/,
  3. Արկադի Սահակյան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն,
  4. Դավիթ Ամիրյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան,
  5. Կարեն Չիլինգարյան, Սպառողների խորհրդատվության կենտրոն։

Հանձնաժողովն արձանագրել է, որ ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրությունն անկացվել է ըստ ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգի, բաց առցանց քվեարկության միջոցով։  

Նախքան քվեարկության մեկնարկը՝ 2022թ. փետրվարի 8-ին, տեղի էր ունեցել թեկնածուների և ընտրողների առցանց հանդիպում, որի ժամանակ բոլոր 8 թեկնածուները հնարավորություն էին ստացել ներկայանալու ընտրողներին և պատասխանելու նրանց հարցերին:

Քննարկման արդյունքում Ընտրական հանձնաժողովի անդամները արձանագրել են, որ ընտրություններին գրանցված 37 ընտրողներից մասնակցել է 36 ընտրող, և ստացվել են 37 քվեարկած քվեաթերթիկներ: Ընտրական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրահանգման, որ քվեարկության ընթացքում որոշ ընտրողների կողմից կատարվել են ԿԱՐԳ-ի խախտումներ, որոնց հիման վրա 8 /ութ/ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

29 վավեր քվեաթերթիկների հիման վրա՝

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՁԱՅՆ ՈՐՈՇԵԼ Է.

  • ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ քաղաքացիական կազմակերպությունների կողմից իրականացված ընտրությունները համարել կայացած։
  • Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ արձանագրել, որ ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված  Քաղաքացիական հասարակության  պլատֆորմի չորս հիմնական անդամներ քաղաքացիական հասարակության կողմից ընտրվել են ամենաբարձր միավորները ստացած հետևյալ թեկնածուները՝
  1. Լուսինե Հակոբյան,  «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ – 488 միավոր,
  2. Մարատ Ատովմյան, Իրավաբանների հայկական ասոցիացիա – 444 միավոր,
  3. Միքայել Հովհաննիսյան, Եվրասիա համագործակցություն հինադրամ — 416 միավոր,
  4. Թաթուլ Մանասերյան, «Այլընտրանք» ՀԿ — 402 միավոր։

Փոխարինող կազմի անդամներ են ընտրվել հետևյալ թեկնածուները՝

  1. Ջուլիետա Ամիրաղյան,  Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն — 394 միավոր,
  2. Վարդինե  Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ — 378 միավոր,
  3. Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ — 372 միավոր,
  4. Վիոլետա Զոփունյան, Իրավունքի զարգացման կենտրոն — 328 միավոր:
S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

3 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

3 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

2 ամիս ago