2022 թ․ փետրվարի 12-ին կայացել է ՀՀ-ԵՄ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը նվիրված առցանց նիստ, որին մասնակցել են Ընտրական հանձնաժողովի բոլոր հինգ անդամները՝
- Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ /հանձնաժողովի նախագահ/,
- Գայանե Պողոսյան, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ /հանձնաժողովի քարտուղար/,
- Արկադի Սահակյան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն,
- Դավիթ Ամիրյան, Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան,
- Կարեն Չիլինգարյան, Սպառողների խորհրդատվության կենտրոն։
Հանձնաժողովն արձանագրել է, որ ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի անդամների ընտրությունն անկացվել է ըստ ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգի, բաց առցանց քվեարկության միջոցով։
Նախքան քվեարկության մեկնարկը՝ 2022թ. փետրվարի 8-ին, տեղի էր ունեցել թեկնածուների և ընտրողների առցանց հանդիպում, որի ժամանակ բոլոր 8 թեկնածուները հնարավորություն էին ստացել ներկայանալու ընտրողներին և պատասխանելու նրանց հարցերին:
Քննարկման արդյունքում Ընտրական հանձնաժողովի անդամները արձանագրել են, որ ընտրություններին գրանցված 37 ընտրողներից մասնակցել է 36 ընտրող, և ստացվել են 37 քվեարկած քվեաթերթիկներ: Ընտրական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրահանգման, որ քվեարկության ընթացքում որոշ ընտրողների կողմից կատարվել են ԿԱՐԳ-ի խախտումներ, որոնց հիման վրա 8 /ութ/ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
29 վավեր քվեաթերթիկների հիման վրա՝
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԻԱՁԱՅՆ ՈՐՈՇԵԼ Է.
- ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ քաղաքացիական կազմակերպությունների կողմից իրականացված ընտրությունները համարել կայացած։
- Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ արձանագրել, որ ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի չորս հիմնական անդամներ քաղաքացիական հասարակության կողմից ընտրվել են ամենաբարձր միավորները ստացած հետևյալ թեկնածուները՝
- Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ – 488 միավոր,
- Մարատ Ատովմյան, Իրավաբանների հայկական ասոցիացիա – 444 միավոր,
- Միքայել Հովհաննիսյան, Եվրասիա համագործակցություն հինադրամ — 416 միավոր,
- Թաթուլ Մանասերյան, «Այլընտրանք» ՀԿ — 402 միավոր։
Փոխարինող կազմի անդամներ են ընտրվել հետևյալ թեկնածուները՝
- Ջուլիետա Ամիրաղյան, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն — 394 միավոր,
- Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ — 378 միավոր,
- Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ — 372 միավոր,
- Վիոլետա Զոփունյան, Իրավունքի զարգացման կենտրոն — 328 միավոր: