ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի /այսուհետ՝ Պլատֆորմ/ հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման նպատակով ստեղծված Ընտրական հանձնաժողովը հրավիրում է թեկնածուներին մասնակցել Պլատֆորմի անդամության մրցույթին որպես հավակնորդ:
Պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների առնվազն 75 տոկոսն ընդգրկված չէ պետական կառավարման մարմիններում: Պլատֆորմի անդամները, այդ թվում` փոխարինող անդամներն ընտրվում են երկու տարի ժամկետով:
Պլատֆորմի անդամ դառնալու թեկնածուներին ներկայացվող պահանջներն ու գնահատման չափանիշները կարող եք տեսնել այստեղ:
Իսկ Պլատֆորմի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Ընտրություններին և քվեարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող կազմակերպության ներկայացուցիչը (այսուհետ` Հավակնորդ) մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը (վերջնաժամկետը երկարեցվել է մինչև ս.թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ) առձեռն ք.Երևան, Ղազար Փարպեցու փողոց, 9բ հասցեով կամ heriknaz.harutyunyan@eap-csf.am էլեկտրոնային հասցեին Ընտրական հանձնաժողովին է ներկայացնում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները։ Էլեկտրոնային նամակի «թեմա» տողում անհրաժեշտ է նշել «ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի ՀԱՎԱԿՆՈՐԴ»:
Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը կծանուցվի փաստաթղթերը ստանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում` իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդն այդ մասին Քարտուղարության կողմից կծանուցվի էլ. փոստի միջոցով, մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը։ Փաստաթղթերի թերությունները հավակնորդի կողմից կարող են վերացվել երեք օրվա ընթացքում, մինչև ս.թ. դեկտեմբերի 27-ը:
Ընտրական հանձնաժողով
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի…
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն»…
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով…
This declaration is far more than symbolic—it carries profound political, legal, and societal significance. It…
Համաժողովը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որի ընթացքում ծավալվեցին խորքային քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ…