ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ. նկարագրական ուսումնասիրություն

Օլեգ Դուլգարյան

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքը բաղկացած է Ախթալա, Շամլուղ, Վերին Ախթալա, Բենդիկ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց և  Ճոճկան բնակավայրերից, որոնցից Բենդիկ, Փոքր Այրում և Վերին Ախթալա բնակավայրերը չունեն բնակավայրի կարգավիճակ և հանդիսանում են թաղամասեր՝ պայմանավորված նախկին տասնամյակներում իրականացված վարչատարածքային բաժանումներով։ Համայնքը առանձնանում է բնակլիմայական առանձնահատկություններով, գեղեցիկ բնությամբ, գյուղատնտեսական լայն հնարավորություններով։ Գյուղատնտեսությունը հիմնականում տարածված է Փոքր Այրում, Մեծ Այրում և Ճոճկան գյուղերում, ոռոգման համակարգը գոյանում է Դեբեդ գետի ջրերից։ Ախթալան լեռնահանքային արդյունաբերության երկար պատմություն ունի, Ախթալայի անվանումը վաղ միջնադարում եղել է Պղնձահանք։

Ախթալա համայնքում գտնվում են պատմական արժեք հանդիսացող հուշարձաններ, համայնքը բացառիկ է նաև իր բնությամբ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով, բնակլիմայական բարենպաստ պայմաներով, որտեղ աճում են տարբեր կուլտուրաներ։ Համայնքը, գտնվելով Հայաստան-Վրաստան Մ6 ճանապարհին կից, ռազմավարական է Հայաստանի Հանրապետության միջպետական հաղորդակցության և տուրիզմի զարգացման առումով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 Հայաստան այցելած ընդհանուր քաղաքացիներից ամենամեծ հոսքը՝ 1 825 635 մարդ, կամ ընդհանուր այցելությունների 13,6 %-ը տեղի է ունեցել Բագրատաշենի անցակետով, ինչը կարևոր ցուցիչ է։

Տասնամյակների անպատասխանատու կառավարման արդյունքում աղտոտումը տարածվել է գրեթե ամբողջ համայնքով մեկ՝ ընդգրկելով լայն աշխարհագրություն։   Համայնքի բազմաթիվ ձորեր դեռևս նախորդ տասնամյակներից առանց որևէ թույլտվության լցվել են հանքարդյունաբերական թափոններով, ինչը սփռվում է ամբողջ համայնքով և աղտոտում նաև Դեբեդ գետը յուրաքանչյուր անձրևից հետո։ Բացի այդ, համայնքում առկա են գործող և չգործող չռեկուլտիվացված պոչամբարներ։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:


S H

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago