08 հոկտեմբերի 2023թ․, Երեւան
Ս.թ.-ի հոկտեմբերի 6-ին ԱլԳ ՀԱՊ 5-րդ ԱԽ-ի ներկայացուցիչները այցելեցին Գեղարքունիքի Լճաշեն բնակավայր՝ «Տարածքային զարգացման և
Այցելության ժամանակ «Էթիունի» հյուրատանն էին գտնվում նաեւ Կարմիր Խաչի կամավորները՝ նշելու համար տարեցների օրը: Այդ կապակցությամբ արցախցիները և կամավորները համատեղ ուժերով պատրասեցին փախլավա, գաթա և ժենգյալով հաց, որին միացավ նաև ՀԱՊ պատվիրակության ներկայացուցիչներից Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը:
Սաթիկ Բադեյանի ուղեկցությամբ ՀԱՊ պատվիրակությունը այցելեց նաև Սևանի «Նիրվանա» հանգստի գոտու տնակներում տեղավորված 30 և թերակղզու «Արարատ» հանգստի գոտու տնակներում տեղավորված 31 Արցախից բռնի տեղահանվածներին: Նրանց տրամադրվեց տաք հագուստներ:
Ընդհանուր առմամբ աջակցություն ցուցաբերվեց ավելի քան 90 արցախցիների:
Նախապես կատարված էր առաջնային կարիքների գնահատում: Աջակցությունը տրամադրված էր «Շողեր միություն» ՀԿ-ի, «Համալսարանական կրթությամբ
Բոլոր բռնի տեղահանվածների ցանկությունն էր գտնել հիմնական կամ վարձով բնակության վայր, աշխատանք, սոցիալական աջակցություն և ինտեգրվել տեղացի հայրենակիցներին:
Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություն կազմակերպելու հարցը քննարկվել է ս․թ․ սեպտեմբերի 29-ին հրավիրված ՀԱՊ համաժողովի ժամանակ։ Համաժողովի որոշմամբ փախստականների կարիքները հոգալուն ուղղված նվիրատվություններ հավաքագրելու նպատակով ՀԱՊ Քարտուղարությունը բացել է հետեւյալ հաշիվը․հ/հ՝ 2050422405931003, Ինեկոբանկ, շահառուի տողում անհրաժեշտ է նշել “ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն” ՀԿ։
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն