Նորություններ

Հայաստանցի մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ այցելեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն

Օգոստոսի 24, 2023թ., Երեւան
Այսօր, Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ եւ ի նշան համերաշխության ռուսաստանյան ագրեսիայի դեմ հերոսաբար մարտնչող Ուկրաինայի ժողովրդի հետ, մի խումբ հայաստանյան հասարակական ու քաղաքական գործիչներ եւ փորձագետներ այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատուն։ Նրանց թվում էին նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր, խորհրդային շրջանի այլախոհ, ուկրաինացի այլախոհներ Յուրիյ Շուխեվիչի, Վասիլ Ստուսի, Վյաչեսլավ Չեռնովիլի եւ այլոց պայքարակից եւ խցակից Ազատ Արշակյանը, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, Հանուն Հանրապետություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը, Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանը եւ Արեւելայն գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը:
Ի դեմ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Գոնչարի, ռազմական կցորդ Իգոր Ժադանի, դեսպանատան դիվանագետների՝ նրանք շնորհավորեցին Ուկրաինայի ժողովրդին Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ: Նրանք նաեւ իրենց խորին ցավակցությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի՝ վերջերս դժբախտ պատահարի հետեւանքով կյանքից հեռանալու կապակցությամբ:
Հայաստանցի հյուրերը հետաքրքրվեցին պատերազմում տիրող իրավիճակի մասին։ Ուկրաինացի դիվանագետները ներկայացրեցին ռուսական ագրեսիայի հետեւանքով առաջացած ծանր հումանիտար իրավիճակը, նաեւ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությւոնները՝ իրենց հայրենիքի ազատագրման գործում:
Քննարկվեցին Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, հնարավոր համագործակցության ոլորտները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունների միջեւ։
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago