ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Գևորգ Մանուկյան

ՀՍԻԿ ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1)

«Ճանապարհ` դեպի սահմանադրականութ­յուն»  ենթածրագիրն ուղղված էր Հայաստանում կառավարման արդյունավետությանը, իշխանության գործառույթների իրական տարանջատմանը, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության ուղիով երկրի բնականոն զարգացմանը խոչընդոտող սահմանադրական դրույթների հիմնախնդրի լուծմանը։

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրա­պետության (ՀՀ) Անկախության Հռչակագրի ընդունումից հինգ տարի անց, 1995թ. հուլիսի 05-ին համաժողովրդական հանրաքվե անցկացվեց ՀՀ առաջին սահմանադրության ընդունման համար։ Հետագայում, 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 06-ի հանրաքվեների միջոցով Սահմանադրության մեջ կատարվեցին մասնակի փոփոխութ­յուններ։ Եվս մեկ անգամ երկրի հիմնական օրենքում փոփոխութ­յուն կատարվեց, առանց հանրաքվեի, Ազգային ժողովի (ԱԺ) կողմից, 2020թ. հունիսի 22-ին։ Այդ փոփոխութ­յունների արդյունքում, թեև կատարվել են որոշակի բարելավումներ, սակայն, վերը նշված սահմանադրական խոչընդոտները մնացել են անփոփոխ։ Այդ մասին վկայում են անկախության ժամանա­կաշրջանում անցկացված գրեթե բոլոր հանրաքվեների և համապետական ընտրութ­յունների արդյունքների անթա­քույց կեղծումները, իշխանական լծակների, բռնութ­յունների կիրառումները, արդար դատաքննության սպասող հազարավոր, այդ թվում՝ մի քանի տասնյակ հանրային հնչեղութ­յուն ունեցող, աղմկահարույց գործերը։ Այդ մասին վկայում են նաև՝ ցայժմ չբացահայտված 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչների բացահայտման գործը, ավելի քան երեք տասնյակ պետական ու քաղաքական բարձրաստիճան գործիչների սպանութ­յունների, ինքնասպանութ­յունների դեռևս չբացահայտված լինելը։ Իսկ 2008թ. մարտի 01-ի գործի վերաքննութ­յունը սկսվեց միայն 2018թ. գարնան հեղափոխութ­յունից հետո և դեռևս պահպանվող դատական հին համակարգի պայմաններում ընթանում է դանդաղ, շարունակաբար բախվելով տարատեսակ խոչընդոտների։

Սույն ծրագիրը նպատակ է ունեցել նպաստել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ճանապարհին առկա սահմանադրական խոչընդոտների վերացմանը՝ իշխանության իրական տարանջատում, անկախ դատական իշխանութ­յուն, իրավունքի տիրապե­տութ­­յուն և մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ նախատեսող ՀՀ նոր սահմանադրության գիտականորեն հիմնավորված հայեցակարգի մշակման և ՀՀ Կառավարությանն ու ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացնելու միջոցով։

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:


S H

Share
Published by
S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

5 օր ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

1 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

1 ամիս ago