Արտաշես Սարգսյան, ֆ.մ.գ.թ.
«Էկոթիմ» հասարակական կազմակերպություն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբ
Հետազոտությունը նվիրված է Հայաստանում ջրածնի (H2), հատկապես «կանաչ» ջրածնի արտադրության ներուժի, տնտեսական, բնապահպանական օգուտների, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, արդիականացմանը և հեռանկարների գնահատմանը:
2021թ. H2-ի պահանջարկը աշխարհում 94 միլիոն տոննա էր (IEA): H2 ընդհանուր արտադրության 5%-ից պակաս արտադրվում է օգտագործելով վերականգնվող և ցածր ածխածնային էներգիայի աղբյուրները՝ էլեկտրոլիզի միջոցով (կանաչ ջրածին): 2022թ. ջրածնի շուկան գնահատվում էր 222 մլրդ ԱՄՆ դոլար:
Կանաչ ջրածնի պոտենցիալը գնահատելու նպատակով ուսումնասիրվել են Հայաստանում ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանների տեղադրման առաջընթացը, աշխարհի առաջատար արևային ՖՎ վահանակների բնութագրերը, Հայաստանում «ավանդական» էլեկտրակայանների հետ համեմատ ՎԷԱ-ներից գործող էլեկտրակայանների արդյունավետությունը 2022թ. համար: Արևային ՖՎ արդյունաբերական և ՖՎ ինքնավար արտադրողների էլեկտրաէներգիայի արտադրության գումարային մասնաբաժինը կազմում էր 4,2% երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության հաշվեկշռում (2022թ.), իսկ գումարային հզորությունը՝ 408.1ՄՎտ:
Ուսումնասիրվել և հետազոտությունում հակիրճ ներկայացվել է կանաչ ջրածնի արտադրության ոլորտում արտասահմանյան փորձը, այդ թվում ԵՄ-ում, ԱլԳ երկրներում, որտեղ այն դիտարկվում է որպես Ռուսաստանից և այլ երկրներից ներմուծվող գազից ու նավթից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային ու վնասակար գազերի արտանետումները կրճատելու հեռանկարային տարբերակներից մեկը:
Հետազոտությունը օգտակար կլինի ոլորտի փորձագետների, դասախոսների և ուսանողների համար:
Հեղինակը իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր տարբեր փուլերում տրամադրել են մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն:
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…
Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…
Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…
Մարտի 28, 2024 թ., Երեւան - Ողջունելով ս.թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունած…
ՀՀ վարչապետին, կառավարությանը, ԱԺ-ին, ԱլԳ ՔՀՖ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին, ՀՀ-ում գործող…