[vc_row][vc_column][vc_column_text]2023 թվականի հուլիսի 21-ին «Անկախ դիտորդ» դաշինքը հանդես եկավ «Փաստերի ստուգման հարթակի» հետ համատեղ կատարված հետաքննությամբ, որում ձայնագրություններով ի ցույց էր դրվել այն, որ Սպիտակ համայնքի մի շարք համայնքային ծառայողներ Երևանում կայանալիք տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ընտրողների ցուցակագրումներ են իրականացնում:
Ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիրը» դատական հայց ներկայացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ հանդիսացող և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակումը և կուսակցությանը փոխանցել մեկ միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Անգամ ավելին, իշխող կուսակցությունը, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից խնդրել է մեկ միլիոն դրամ սառեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» բանկային հաշվին:
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ հայցի ապահովման միջոց խնդրելով և կիրառելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դատարանը պատժում են իշխանությունների համար անցանկալի քննադատություն իրականացնող հասարակական կազմակերպությանը:
Ավելին, մենք համարում ենք, որ նման քայլերով Հայաստանում նեղացվում է քաղաքացիական հասարակության տարածքը: Սա աննախադեպ քայլ է: Նույնիսկ 2017 թվականին, երբ 114 դպրոցներում ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին հոդվածին ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ հայցադիմումներ ներկայացվեցին, ՀԿ-ի դեմ հայցի ապահովման միջոց չկիրառվեց և ՀԿ-ի գործունեության համար խոչընդոտներ չստեղծվեցին:
Հիմք ընդունելով վերոգրյալը, միանալով մի շարք լրագրողական ՀԿ-ների՝ սեպտեմբերի 6-ի հայտարարության պահանջներին, կիսելով Երևանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին «Անկախ դիտորդ» դաշինքի մտահոգությունները, ինչպես նաև ընդգծելով ժողովրդավարության արժեքներից նահանջի ու քաղաքացիական հասարակության տարածքի նեղացման անթույլատրելիությունը՝ ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում՝
ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի
Հայաստանի ազգային պլատֆորմ
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի…
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն»…
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով…
This declaration is far more than symbolic—it carries profound political, legal, and societal significance. It…
Համաժողովը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որի ընթացքում ծավալվեցին խորքային քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ…