ԵՄ-ՀՀ ՔՀ Պլատֆորմ

Կայացավ ՀԸԳՀ ՔՀ պլատֆորմի առաջին առցանց հանդիպումը

2022 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ով (CEPA) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ ՀԸԳՀ ՔՀՊ) Հայաստանից ընտրված անդամների անդրանիկ առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր պաշտոնապես տալ Պլատֆորմի աշխատանքների մեկնարկը, քննարկել առաջիկա անելիքները և սահմանել Պլատֆորմի՝ մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները։ Պլատֆորմի անդամները մտքեր փոխանակեցին ներքին և արտաքին հաղորդակցության վերաբերյալ և համաձայնեցին Հայաստանի կառավարության և ԵՄ կառույցների հետ ակտիվ երկխոսության գնալու անհրաժեշտության շուրջ։ Ընդգծվեց նաև քաղաքացիական հասարակության լայն շրջանակների հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը միացավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` մասնակիցներին իր ողջույնի խոսքը փոխանցելու համար: Դեսպանը վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին ՀԸԳՀ-ի շրջանակներում և դրանից դուրս ձեռնարկված բարեփոխումների ջանքերում: Նա նաև ընդգծեց քաղաքացիական հասարակության՝ մարդու իրավունքների պաշտպանության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտների բարդ թեմաների շուրջ միասնական ձայնով խոսելու, ինչպես նաև դաշտի այլ դերակատարների հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը:

 «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ընտրվեց ՀԸԳՀ ՔՀՊ համակարգող: 

S H

Recent Posts

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

4 օր ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

4 շաբաթ ago