ՀԱՊ ԱԽ գործողություններ

Աջակցություն ֆինանսական գրագիտության բարձրացմանը. բյուջետային ծրագրերի հասարակական մոնիթորինգի իրականացման համառոտ ձեռնարկ ՔՀԿ-ների համար

Մշակված է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2) հետևյալ փորձագետների կողմից՝

Մովսես Արիստակեսյան

Սուսաննա Եղիազարյան

Հանրային ֆինանսների ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, դրանց կառավարման արդյունավետության բարձրացումը, օգտագործման ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուսափելը մշտապես եղել են անցումային շրջանում գտնվող երկրների, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային երկրների, կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։

Հանրային ֆինանսների կառավարման  մոնիթորինգի ոլորտում իշխանությունների և ՔՀԿ-ների միջև համագործակցության միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև Սոցիալական հաշվետվողականության մոնիտորինգի պրակտիկայի համայնքի (COPSAM) կողմից 2018 թ․ հունիսին հրապարակված «Համագործակցում են ավելի արդարացի և ներառական հասարակություն կառուցելու համար․ Քաղաքացիական հասարակության բյուջետային գործունեությունը Եվրոպայում» հետազոտությունը թույլ է տալիս հանգել հետևյալ հիմնական եզրակացությանը․

եթե ՔՀԿ-ները կարող են համատեղել քաղաքականության հարցի խորը իմացությունը բյուջետային գործընթացի իրականացման բավարար գիտելիքների և իրավական պաշտպանության ռազմավարության հետ, ապա քաղաքականության վրա դրական ազդեցության հավանականությունը մեծանում է:

Հետևապես արդի պայմաններում խիստ կարևոր է բյուջետային համակարգի և ՀՀ պետական բյուջեի կազմման գործընթացի, բյուջետային ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջների և բյուջետային ծրագրերի կատարման մոնիթորինգի գործընթացի  իրականացման վերաբերյալ պարզեցված համառոտ ձեռնարկի մշակումը՝ աջակցելու  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շահագրգիռ հանրության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՔՀԿ անդամների բյուջեի իմացության և վերլուծության հմտությունների ձեռքբերմանը:

Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ:

S H

Share
Published by
S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

3 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

3 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

2 ամիս ago