Մշակված է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2) հետևյալ փորձագետների կողմից՝
Մովսես Արիստակեսյան
Սուսաննա Եղիազարյան
Հանրային ֆինանսների ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, դրանց կառավարման արդյունավետության բարձրացումը, օգտագործման ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուսափելը մշտապես եղել են անցումային շրջանում գտնվող երկրների, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային երկրների, կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։
Հանրային ֆինանսների կառավարման մոնիթորինգի ոլորտում իշխանությունների և ՔՀԿ-ների միջև համագործակցության միջազգային փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև Սոցիալական հաշվետվողականության մոնիտորինգի պրակտիկայի համայնքի (COPSAM) կողմից 2018 թ․ հունիսին հրապարակված «Համագործակցում են ավելի արդարացի և ներառական հասարակություն կառուցելու համար․ Քաղաքացիական հասարակության բյուջետային գործունեությունը Եվրոպայում» հետազոտությունը թույլ է տալիս հանգել հետևյալ հիմնական եզրակացությանը․
եթե ՔՀԿ-ները կարող են համատեղել քաղաքականության հարցի խորը իմացությունը բյուջետային գործընթացի իրականացման բավարար գիտելիքների և իրավական պաշտպանության ռազմավարության հետ, ապա քաղաքականության վրա դրական ազդեցության հավանականությունը մեծանում է:
Հետևապես արդի պայմաններում խիստ կարևոր է բյուջետային համակարգի և ՀՀ պետական բյուջեի կազմման գործընթացի, բյուջետային ծրագրերի նկատմամբ ներկայացվող պահանջների և բյուջետային ծրագրերի կատարման մոնիթորինգի գործընթացի իրականացման վերաբերյալ պարզեցված համառոտ ձեռնարկի մշակումը՝ աջակցելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շահագրգիռ հանրության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՔՀԿ անդամների բյուջեի իմացության և վերլուծության հմտությունների ձեռքբերմանը:
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ: