ՀԱՊ ԱԽ գործողություններ

Քաշաթաղից Հայաստան. օրենք և իրավունք

Արմենուհի Պետրոսյան

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խումբ

«Քաշաթաղից Հայաստան․ օրենք և իրավունք» պիլոտային հետազոտության անհրաժեշտության հիմնավորումը

2020 թ․ Արցախյան պատերազմի հետևանքները ցավալի և աննախադեպ են․ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, ի հայտ են եկել համալիր լուծումներ պահանջող հարցերի թնջուկներ։

Զոհերի և հայրենի բնակավայրերի կորստյան վիշտն անսահման խորն է, Արցախից բռնահանված հարյուր հազարավոր փախստականներ ժամանակավոր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, առաջացել են օրենսդրական, հումանիտար, կրթական, առողջապահական և այլ բարդություններ, ծանր է տեղահանված մարդկանց սոցիալ-հոգեբանական վիճակը։  

Պատերազմի արհավիրքը քաոս և հուսալքություն է տարածել։

Հարկավոր է հետևողական աշխատանքով, համակարգված կերպով և արժանապատվորեն դուրս գալ ճգնաժամից։ Անհրաժեշտ է տուն, հարազատներ, աշխատանք, հայրենիք կորցրած մարդկանց իրավական և սոցիալական երաշխիքներ առաջարկել, պայմաններ ստեղծել նրանց ներուժը հայաստանյան ոչ դյուրին հասարակական կյանքի մեջ ներառելու և ստեղծված ատիպիկ իրավիճակում հասարակական-քաղաքացիական ներգրավվածության հնարավոր բարենպաստ արդյունքներ ստանալու համար։          Հետազոտական սույն առաջարկի գաղափարը հղացվել է պատերազմի ընթացքում և հետագա ամիսներին «Հայ Ձմեռ պապի»՝ Արցախից (Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Քաշաթաղ, Շուշի, Ստեփանակերտ) տեղահանված ընտանիքների ու խմբերի հետ սոցիալական և կրթամշակութային ծրագրեր իրականացնելու ընթացքում:

Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ:

S H

Share
Published by
S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

2 օր ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

6 օր ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

1 ամիս ago