Փաստաթղթեր

Էդգար Խաչատրյան

Էդգար Խաչատրյանը Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիրն ու տնօրենն է։ Գործունեություն է իրականացնում իրավապաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման ոլորտներում:

Ներկայումս նա ներգրավված է մի շարք նախաձեռնություններում և նախագծերում, որոնք ուղղված են.

  • կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային հասարակություններում քաղաքացիական հասարակության դերակատարների հզորացմանը,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանումանը,
  • պետական հաստատությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության խթանմանը,
  • քաղաքական և քաղաքացիական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության հնարավորությունների ապահովմանը,
  • քաղաքացիական նախաձեռնություններ խթանմանը.
  • հակամարտություններում ներգրավված հասարակությունների ներկայացուցիչների միջև փոխվստահության և երկխոսության ձևավորմանը,
  • հակամարտություններից տուժածների իրավունքների և շահերի պաշտպանությանը:

Վերջին տարիներին «Խաղաղության երկխոսություն»-ը ակտիվորեն աշխատում է բանակում մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձևավորման հարցերի շուրջ: Կազմակերպությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը:

Eastern Partnership Armenia

Share
Published by
Eastern Partnership Armenia

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

3 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

4 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

2 ամիս ago