Էդգար Խաչատրյանը Վանաձորում գործող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիրն ու տնօրենն է։ Գործունեություն է իրականացնում իրավապաշտպանության և հակամարտությունների խաղաղ կարգավորման ոլորտներում:
Ներկայումս նա ներգրավված է մի շարք նախաձեռնություններում և նախագծերում, որոնք ուղղված են.
- կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային հասարակություններում քաղաքացիական հասարակության դերակատարների հզորացմանը,
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանումանը,
- պետական հաստատությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության խթանմանը,
- քաղաքական և քաղաքացիական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության հնարավորությունների ապահովմանը,
- քաղաքացիական նախաձեռնություններ խթանմանը.
- հակամարտություններում ներգրավված հասարակությունների ներկայացուցիչների միջև փոխվստահության և երկխոսության ձևավորմանը,
- հակամարտություններից տուժածների իրավունքների և շահերի պաշտպանությանը:
Վերջին տարիներին «Խաղաղության երկխոսություն»-ը ակտիվորեն աշխատում է բանակում մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձևավորման հարցերի շուրջ: Կազմակերպությունը շարունակում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը: