2022թ. սեպտեմբերի 21, Երևան
2020թ․ աշնանը, խախտելով միջազգային վեճերը խաղաղությամբ լուծելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 33-րդ հոդվածները, Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված հանրապետության դեմ։ Թուրքիայի աջակցությամբ և սիրիական վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի տարածքի զգալի մասը, և 2020 թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ (ՀՀ, ԱՀ, ՌԴ) հայտարարություն ստորագրվեց։ Սակայն դրանից հետո էլ Ադրբեջանը, կամայականորեն խախտելով հիշյալ հայտարարության դրույթները, շուրջ 50 քառակուսի կմ ներխուժել է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածք և ուժի գործադրմամբ շարունակում է նոր սադրանքներ իրականացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Պատերազմի ընթացքում արձանագրվել են մարդկության նկատմամբ միջազգայնորեն դատապարտված բազմաթիվ ոճիրներ, մինչ այսօր Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում խոշտանգվում են տասնյակ, որոշ տվյալներով՝ 100-ից ավելի ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։
Շարունակելով Արցախում էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայ բնակչության բռնի տարհանման քաղաքականությունը՝ Ադրբեջանը վերջին ամիսներին Արցախի նկատմամբ հոգեբանական ահաբեկչության հերթական սադրանքն է ձեռնարկել։
Ստեղծված իրավիճակում հայատյացության վառ դրսևորում են հայերեն տեղանունների փոփոխման Ադրբեջանի քաղաքականությունը և միջազգային հարթակներում, մասնավորապես՝ “Google Maps”, “Yandex” և այլ կայքերում, Արցախի Հանրապետության հայկական տեղանունները ադրբեջանական տեղանուններով փոխարինելուն ուղղված կանոնավոր գործողությունները։ Զրկելով Արցախի բնակավայրերը հայկական տեղանուններից՝ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն ֆիզիկական, այլև վիրտուալ տիրույթում փորձում են ջնջել հայկականության հետքերն այդ տարածաշրջանից։ Այլ կերպ, քան ռասիզմ, այս քաղաքականությունն անվանել հնարավոր չէ։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վարչակազմի գործողությունների արդյունքում “Google Maps” ընկերությունն Արցախի բազմաթիվ բնակավայրերի՝ քաղաքների, գյուղերի ու ավանների հայերեն պատմական տեղանունները, նույնիսկ Ստեփանակերտ մայրաքաղաքի անունն ու որոշ փողոցների անուններ, թվային քարտեզներում անվանափոխել է՝ զուգահեռ ավելացնելով ադրբեջանական անվանումներ, խախտելով տեղի բնակչության անկապտելի իրավունքը՝ սեփական լեզվով անվանակոչելու իր բնակավայրերը։
Այդ գործողություններով կոպտորեն խախտվել են․
Ալիևյան բռնապետությունը, մերժելով Արցախի հայ բնակչության ինքնորոշման անքակտելի իրավունքը, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնել Արցախի ժողովրդավարությունը։ Թվային քարտեզներից հայկական տեղանունների հեռացումն այդ հանցավոր նպատակին հասնելու միջոցներից մեկն է, որտեղ“Google Maps”-ը և մի շարք այլ ընկերություններ հանդես են եկել որպես այդ հայատյաց անթույլատրելի գործողության իրականացման գործիք։ Արցախի հայերեն տեղանունների փոփոխություններն անթույլատրելի ու ապօրինի միջամտություններ են, որոնք կոպտորեն ոտնահարում են Արցախի հայ բնակչության ինքնորոշման, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման իրավունքները։
Պետք է նշել, որ նման փոփոխությունների վտանգների և անթույլատրելիության վերաբերյալ ամիսներ առաջ “Google Maps” ընկերությանը պաշտոնապես զգուշացրել են Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` բացատրելով Ադրբեջանի պահանջների ապօրինի լինելը և հորդորելով է ընկերությանը զերծ մնալ դրանք կատարելուց։
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ)․
Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի…
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն»…
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով…
This declaration is far more than symbolic—it carries profound political, legal, and societal significance. It…