Միջոցառումներ

Հայաստանի մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր ՀՀ իշխանությունից պահանջում են ՀԱՊԿ-ից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու պահանջով ակցիա էին իրականացնում հայաստանյան մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր։ Արտաքին գործերի նախարարությանը ներկայացված նամակ-պահանջագրում ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին դաշինքից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում։ 


Ակցիայի մասնակից ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունը ոչ թե պետք է անհանգստանա Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր հետագա սահմանափակումների կամ Ռուսաստանից գնվող գազի գնի բարձրացման համար, այլ պետք է գտնի անվտանգային, այդ թվում նաև՝ էներգետիկ անվտանգության, այլընտրանքային ճանապարհներ։ Իշխանության պարտականությունն է իրականացնել ռիսկերի գրագետ կառավարում։ ՀԱՊԿ-ում գտնվելը խոչընդոտում է Հայաստանին՝ գտնելու այլընտրանքային անվտանգության ռեսուրսներ։ 

“Վստահ եղեք, — նշեց Հովսեփ Խուրշուդյանը, — որ եթե մենք քայլ անենք, միջազգային հանրությունը, Արևմուտքը, Եվրամիությունը կաջակցեն մեզ”։  


Դիտեք ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի ելույթն ամբողջությամբ։

H K

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

1 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

2 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

1 ամիս ago