ԵՄ-ՀՀ ՔՀ Պլատֆորմ

ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի որոշումը Միքայել Հովհաննիսյանին հարթակից հեռացնելու վերաբերյալ.

19 հունիսի 2023թ., Երևան

Տեղի ունեցավ ՀԸԳՀ/ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նիստը, որին մասնակցել են Պլատֆորմի տասը անդամներից ինը:

Օրակարգային հարցերի թվում ներառված էր Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը Պլատֆորմին դադարեցնելու հարցը:

Հարցի շուրջ իր դիրքորոշումը ներկայացրեցին Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Պլատֆորմի անդամներ Ներսես Կարամանուկյանը և Գագիկ Մակարյանը: Իր բացատրությունները ներկայացրեց նաև Միքայել Հովհաննիսյանը:

Լսելով հարցի շուրջ բոլոր դիրքորոշումները` Պլատֆորմի` նիստին մասնակցող անդամներից ութը կողմ քվեարկեցին Միքայել Հովհաննիսյանի անդամակցության դադարեցմանը: Դեմ էր միայն Միքայել Հովհաննիսյանը:

Պլատֆորմի որակյալ մեծամասնության այս որոշմամբ Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը դադարեցվեց անհամատեղելիության և Պլատֆորմի հեղինակությանը էական վնաս պատճառելու ռիսկի հիմքերով: Որպես անալոգիա կիրառվեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի պարագայում գործող կարգավորումները` համաձայն ԱլԳ ՔՀՖ կանոնադրության:

Անհամատեղելիությունը հիմավորվեց հետևյալ փաստարկներով. Միքայել Հովհաննիսյանը զբաղեցնում է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը:

Ըստ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կազմի ձևավորման կարգի 18-րդ կետի` ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների 75 տոկոսն ընգրկված չեն պետական կառավարման մարմիններում: Երևանի պետական համալսարանը հիմնադրամ է, որի հիմնադիրը, ըստ ԵՊՀ-ի կանոնադրության, Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության: Հիմնադրամի ղեկավար մարմինը հանդիսացող հոգաբարձուների խորհրդի կազմի 50 տոկոսը ներկայացնում է ՀՀ պետական կառավարման ապարատը ի դեմս ՀՀ կառավարության անունից առաջադրված անդամների, որպիսիք են.

  • Սուրեն Պապիկյան — ՀՀ պաշտպանության նախարար
  • Արթուր Մարտիրոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
  • Աննա Վարդապետյան — ՀՀ գլխավոր դատախազ
  • Սարգիս Հայոցյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
  • Եղիշե Կիրակոսյան — Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Եվս հինգը առաջադրվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից, և այսպիսով կառավարությունը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ունի հիսուն տոկոս ներկայացվածություն: Միքայել Հովհաննիսյանն իր ընտրվելու պահին հանդիսացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակից, սակայն ներկայումս այդպիսին չի հանդիսանում` կազմակերպության պաշտոնական կայքում հիշատակված լինելով որպես նախկին աշխատակից: Փոխարենը հանդիսանում է Երևանի պետական համալսարանի աշխատակից: Բավարար չի պնդելը, որ նա լիազորված է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից, քանի որ նա փաստացի ԵՊՀ-ի աշխատող է:

Երկրորդ հիմնավորումն այն է, որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը և ԵՄ-Հայաստան պլատֆորմը շատ հաճախ նույնականացվում են, և ԵՄ-Հայաստան պլատֆորմի անդամի կողմից մյուս պլատֆորմում քաղաքացիական հասարակությանը վնասող նախաձեռնությունների հարուցումը պարունակում է ԵՄ-Հայաստան պլատֆորմի հեղինակությանը էական վնաս պատճառելու ռիսկ:

ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի

լրատվական ծառայություն

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

3 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

4 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

2 ամիս ago