ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ) հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման նպատակով ստեղծված Ընտրական հանձնաժողովը հրավիրում է թեկնածուներին մասնակցել Պլատֆորմի անդամության մրցույթին որպես հավակնորդ:
Պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների առնվազն 75 տոկոսն ընդգրկված չէ պետական կառավարման մարմիններում:
Պլատֆորմի անդամ դառնալու թեկնածուներին ներկայացվող պահանջներն ու գնահատման չափանիշները կարող եք տեսնել այստեղ:
Իսկ Պլատֆորմի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Ընտրություններին և քվեարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող կազմակերպության ներկայացուցիչը (այսուհետ` Հավակնորդ) մինչև ս.թ. մայիսի 15-ը ներառյալ eapcsfarmenia@gmail.com էլ․հասցեով կամ փոստային առաքումով (Եկմալյան 7, բն. 6, Երեւան, 0002, Հայաստան) Քարտուղարությանն է ներկայացնում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները։ Էլեկտրոնային նամակի «թեմա» տողում անհրաժեշտ է նշել «ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության պլատֆորմի հավակնորդ»:
Ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը կծանուցվի փաստաթղթերը ստանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում` իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդն այդ մասին Քարտուղարության կողմից կծանուցվի էլ. փոստի միջոցով, մինչև ս.թ. մայիսի 20-ը։ Փաստաթղթերի թերությունները հավակնորդի կողմից կարող են վերացվել երեք օրվա ընթացքում, մինչև ս.թ. մայիսի 23-ը:
Ընտրական հանձնաժողով
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…
ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…
Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման…
Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…