Փաստաթղթեր

Երեւանի մամուլի ակումբի բողոքը

12 հունիսի, 2023 թ

ԱլԳ ՔՀՖ համապատասխանության կոմիտեի անդամներին
Անա-Օտիլիա Նուցուին, ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ
Իրինա Սուխիին, ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահ
Միքայել Հովհաննիսյանին, ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ
Անա Ֆորտունային, ԱլԳ ՔՀՖ քարտուղարության տնօրեն
Անի Կոջոյանին, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության տնօրեն
Բորիս Նավասարդյանին, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Հարգելի գործընկերներ,

Երևանի մամուլի ակումբն իր վրդովմունքն ու բողոքն է հայտնում Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեության շրջանակում տեղի ունեցած ընթացակարգային տարրական նորմերի խախտումների առնչությամբ, որոնք ազդում են մեր կազմակերպության կարգավիճակի և իրավունքների վրա։

Հիշեցնում ենք, որ ԵՄԱ-ն 2022 թվականի մայիսին կասեցրել էր իր անդամակցությունը ՀԱՊ-ին՝ Հայաստանում ՔՀՖ ազգային համակարգողի ընտրության ընթացակարգը խախտելու նախադեպի պատճառով։ Միևնույն ժամանակ, մեր կազմակերպությունը հաստատել էր ՔՀՖ պատվիրակի իր կարգավիճակը և տարբեր ձևերով շարունակել իր մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին:

ՀԱՊ-ի գործընկերների տեղեկություններով՝ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի հարցով 2023 թվականի հունիսի 9-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ քվորումը որոշելիս հաշվի է առնվել Երևանի մամուլի ակումբի՝ որպես ՔՀՖ պատվիրակի կարգավիճակը։ Սակայն Ֆորումում ԵՄԱ –ի ներկայացուցիչը պատշաճ կերպով չի ծանուցվել, որ ինքը, չնայած Հայաստանի ազգային պլատֆորմին իր կասեցված անդամակցությանը, ունի ձայնի իրավունք և, համապատասխանաբար, իրեն իրավասու չի համարել՝ ազդելու մի կազմակերպության ներսում ընդունվող որոշումների վրա, որին  Երևանի մամուլի ակումբը ներկայումս չի անդամակցում: Հատկապես, որ ՀԱՊ-ի նախորդ՝ այս տարվա մայիսին կայացած ժողովների ժամանակ հունիսի 9-ի համաժողովի օրակարգը քննարկելիս, մասնակիցների կողմից հաշվի չի առնվել ԵՄԱ-ի կարգավիճակը՝ որպես ձայնի իրավունք ունեցող կազմակերպություն։

Ընդսմին՝ մենք վճռականորեն պնդում ենք, որ մեր կազմակերպության առնչությամբ ուղղակիորեն խախտված ընթացակարգային նորմերը պետք է պահպանվեն։ Երևանի մամուլի ակումբի ձայնը կա՛մ չպետք է հաշվի առնվեր քվորումի որոշման ժամանակ, կա՛մ մեր կազմակերպությունը պետք է տեղեկացվեր իր քվեարկելու իրավունքի մասին։

Ցավոք, սա ընթացակարգերի առաջին կոպիտ խախտումը չէ, ինչը կասկածի տակ է դնում Հայաստանի ազգային պլատֆորմի բոլոր որոշումների և գործունեության օրինականությունը արդեն մեկ տարուց ավելի:

Երևանի մամուլի ակումբը պահանջում է 2023 թվականի հունիսի 9-ի նիստի օրակարգի և քվեարկության հարցով կիրառել քիչ թե շատ ընդունելի ընթացակարգային հետևյալ տարբերակներից որևէ մեկը.

  • կա՛մ մեր կազմակերպությունը պետք է բացառվի քվորումի որոշման ժամանակ, և քվեարկության արձանագրությունը և ընդունված որոշումը համապատասխանաբար վերանայվեն,
  • կա՛մ պետք է անցկացվի նոր քվեարկություն՝ մասնակիցների, ներառյալ ԵՄԱ-ի պատշաճ ծանուցմամբ,
  • կա՛մ, որպես վերջին միջոց, պետք է կրկնվի 2022 թվականի մայիսի 10-ի նախադեպը, երբ վիճելի իրավիճակում (որը դեռևս առկա է), չքվեարկածներին լրացուցիչ քվեարկելու հնարավորություն էր տրվել։ Չնայած, ինչպես այն ժամանակ նշվել  էր մեր կազմակերպության կողմից, ընտրված այդ տարբերակը հեռու էր իդեալական լինելուց, այնուամենայնիվ, որպես արդեն իսկ կիրառվածի կրկնություն, այն մեր կողմից կարող է դիտարկվել որպես փոխզիջման հնարավորություն:

Հարգանքով,

Սեդա Շիգանյան

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումում  Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago