ՀԱՊ ԱԽ գործողություններ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Արամ Գաբրիելյան

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3

Մեր երկրում ձևավորվել է իրավիճակ, երբ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումը գրեթե ամբողջությամբ կախված է պետության կողմից սուբսիդավորումներից, դոտացիաներից  և սուբվենցիաներից: Այս փաստը, իհարկե, չի նպաստում հասարակության  ինքնակառավարման զարգացմանը և ինքնաբավությանը: Ավելին, նման պայմանները խոչընդոտում են հասարակական  նախաձեռնությունների, մասնավորապես՝ ներդրումային նախագծերի իրականացմանը:

Անհրաժեշտ է փոխել իրավիճակը` համայնքների և բնակավայրերի բնակչությանը ներգրավելով սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների վերհանմանն ու լուծմանը՝ ներդնելով ինքնակառավարման նորարարական մեխանիզմ:

Սույն նախագծով   վերլուծություն է կատարվել Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված մի քանի նախագծերի ու ծրագրերի նկատմամբ, ինչպես նաև պետության քաղաքականության, քաղաքացիական բնակչության ներգրավվածության ու մասնակցության վերաբերյալ: Վեր են հանվել այն հիմնարար խնդիրները, որոնց լուծումը անհրաժեշտ  հիմքեր կստեղծի միակ շահառու՝ երկրի բնակիչների մոտիվացված մասնակցության համար: Ուսումնասիրության արդյունքում տրվում են առաջարկություններ, որոնք միտված են ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր Հայաստանի գյուղական համայնքներում Հայաստանի «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող  ներդրումների» (INDC)  ֆինանսական գործիքների կիրառմամբ, ինչպես նաև ՀԸԳՀ-ով նախատեսված օժանդակությամբ նպաստել Փարիզյան համաձայնագրի կատարմանը նպատակաուղղված կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը, որոնք միաժամանակ կապահովեն Եվրամիության գործիքակազմին մոտարկմանը:

Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի գյուղական ու քաղաքային բնակիչները, որոնք հանդիսանում են  միակ շահառուները:

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

S H

Share
Published by
S H

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

5 օր ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

1 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

1 ամիս ago