ՀԱՊ ԱԽ գործողություններ

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ –ՈՒՄ

Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպություն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 2-րդ աշխատանքային խումբ

Պարենային անվտանգության ապահովումը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Սույն հետազոտության համար որպես հիմք են ծառայել՝

  1. պարենային անվտանգության ապահովման խնդիրները ՀՀում,
  2. ՀՀպարենային անվտանգության ապահովման հայեցակարգի հիմնական խնդիրները,
  3. ՀՀ պարենայինանվտանգությանապահովման ուղղությունները:

 Սույնով հետազոտվել են՝

  • ՀՀ -ում արտադրվող, բնակչության համար առաջնային անհրաժեշտության մի քանի պարենամթերքների (հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր, որից՝ ցորեն, կարտոֆիլ, բանջարանոցային մշակաբույսեր, բոստանային մշակաբույսեր), ինչպես նաև՝ մսամթերք և այլն, արտադրության հետ կապված տեղեկատվական տվյալները, այդ մշակաբույսերի ցանքատարածությունները, բերքատվությունը, համախառն բերքը,
  • Արցախում կորցված ցանքատարածությունները, անասնագլխաքանակը, համախառն բերքը,
  • պարենամթերքի ներմուծումը, արտահանումը և մարդասիրական օգնությունը,
  • ՀՀ ազգային պարենային հաշվեկշիռը և նրա հատվածները (առաջարկ, պահուստներ արտադրության ցուցանիշ, ներմուծման ցուցանիշ, օգտագործում, անասնակեր, կորուստներ, սերմացու, ինքնաբավության աստիճան),
  • պարենային և սպառողական զամբյուղները,
  • ցորենի արտադրության 10 համաշխարհային հսկաները, ցորեն արտահանող 5 հսկա երկրները, ցորենի համաշխարհային խոշոր ներկրողները, hացահատիկի համաշխարհային գները,
  • պարենային ապահովության հիմնախնդիրը աշխարհում,
  • պարենի համաշխարհային շուկան և Հայաստանը,
  • կլիմայի փոփոխությունը և պարենային անվտանգությունը:

Հետազոտության արդյունքում հիմնականում բացահայտվել են՝

  • մշակաբույսերի ցանքատարածությունները, բերքատվությունը և համախառն բերքը ՀՀ –ում տարեց-տարի նվազել են, տեղի է ունեցել անասնագլխաքանակի անկում,
  • առանձնահատուկ մտահոգիչ է բնակչության առաջնային անհրաժեշտության որոշ պարենամթերքների ներկայիս ինքնաբավության անչափ ցածր աստիճանները ՀՀ-ում, ինչպիսիք են՝ ցորեն՝ 23,2 %, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 37,3 %, բուսական յուղ՝ 0,6 %, շաքար՝ 33,9 %, կաթ՝ 87,7 %, խոզի միս՝ 53,2 %, թռչնի միս՝ 26,7 %:
  • ՀՀպարենային անվտանգության ապահովման հայեցակարգի հիմնական խնդիրներից մտահոգիչ է նաև արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային ճգնաժամերի կանխարգելումն ու կանխումը: Հայաստանը այսօր գտնվում է պատերազմական վիճակում, և չի բացառվում ՀՀ-ի հայտվելը շրջափակման մեջ, ինչպես դա եղավ Արցախի հետ: Նաև կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ՄԱԿ–ի ՊԳԿ–ն հայտարարեց, որ կարող են փակվել երկրների սահմանները, և յուրաքանչուր երկիր ինքը պետք է բավարարի իր բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով:

 Հետազոտության մեջ հեղինակի կողմից բերվել են նաև ՀՀ-ում պարենամթերքի անվտանգության ապահովման խնդրի բարելավման հետ կապված արդյունավետ առաջարկություններ։

Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում…

3 շաբաթ ago

Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։

2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային…

3 շաբաթ ago

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

5 ամիս ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

5 ամիս ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

5 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

6 ամիս ago