[vc_row][vc_column][vc_column_text]
Սերգեյ Գրիգորյան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 1-ին աշխատանքային խումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից արդար դատաքննության իրավունքի բնագավառում նախորդիվ իրականացված ուսումնասիրությունները վկայում են ՀՀ-ում գործի քննության ողջամիտ ժամկետների համակարգային խախտումների առկայության մասին։
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովման համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, ի թիվս արագացնող միջոցների, պետք է ապահովեն փոխհատուցման միջոցներ՝ ողջամիտ ժամկետի պահանջի ցանկացած խախտման համար, որն արդեն առաջացել է գործի քննության ընթացքում։
Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված է արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը, դրա ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումները արդյունավետ չեն, ինչը վերահաստատվում է առկա իրավակիրառ պրակտիկայի տվյալներով։
Ո’չ ՀՀ քաղաքացիական, և ո’չ էլ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված չեն ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման առանձնահատուկ դատավարական ընթացակարգ, ժամկետներ, չափորոշիչներ և անհրաժեշտ գործիքակազմ, այդ թվում՝ դատարանի կողմից ի պաշտոնե փաստական հանգամանքները պարզելու իրավունքին, նյութերի հասանելիության ապահովմանն ուղղված կարգավորումներ և այլ ընթացակարգային առանձնահատկություններ։
Հաշվի առնելով այն, որ քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված չէ վերադաս դատարանի կողմից անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման ճանաչման ընթացակարգ՝ բողոք ներկայացնելու հիմքերի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների լիազորությունների համատեքստում, անձի իրավունքի խախտումը կարող է ճանաչվել բացառապես առաջին ատյանի դատարանի կողմից առանձին վարույթի շրջանակներում: Նման պայմաններում առաջին ատյանի դատարանի կողմից քննության է առնվում ողջամիտ ժամկետի պահանջի հիմքով անձի արդար դատաքննության իրավունքի խախտման հարցը այլ՝ նույն ատյանի կամ վերադաս դատարանի կողմից քննված գործի շրջանակում, ինչը խնդրահարույց է դատարանների աստիճանակարգի և դատավորի անկախության սկզբունքի համատեքստում:
«Արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի փոխհատուցմանն առնչվող խնդիրներ» քաղաքականության փաստաթղթի նպատակն է վեր հանել այլ պետություններում ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման ընթացակարգերը և մոդելները, ինչպես նաև միջազգային չափանիշները։ Փաստաթղթի մշակման աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել են ԵԽ անդամ հինգ պետությունների համապատասխան օրենսդրական ակտերը և միջազգային լավագույն չափանիշները։
Ըստ փաստաթղթի վերջում կատարված եզրակացության՝ ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ է նախատեսել ողջամիտ ժամկետի հիմքով արդար դատաքննության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման առանձնահատուկ դատավարական ընթացակարգ, այդ թվում՝ հատուկ և սեղմ դատավարական ժամկետներ, դատարանի կողմից փաստական հանգամանքները ի պաշտոնե պարզելու իրավունք, նյութերի հասանելիության ապահովմանն ուղղված կարգավորումներ և այլ վարույթային առանձնահատկություններ։
Հետազոտությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։
[/vc_column_text][/vc_column][/vc_row]
Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:…
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի…
© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն»…
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով…
This declaration is far more than symbolic—it carries profound political, legal, and societal significance. It…
Համաժողովը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որի ընթացքում ծավալվեցին խորքային քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ…