Նորություններ

Տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության ընդհանուր ժողովը

Հոկտեմբերի 16, 2023, ք. Երևան

«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գրասենյակում։ Ժողովին անձամբ կամ պատվիրակված ձայնով մասնակցում էին 12 անդամներից 9-ը:

ՀԿ-ի Խորհրդի նախկին նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ գործունեությունը իր՝ որպես Քարտուղարության խորհրդի նախագահ պաշտոնավարման շրջանում, խնդիրները, կանոնադրական փոփոխությունները,  կազմակերպության կողմից իրականացված միջոցառումները, ինչպես նաև կարևորեց ՀԿ-ի կողմից իրականացվող միջոցառումների տեսանելության բարձրացումը սոցիալական ցանցերում, ինչպես նաև նոյեմբերի 9-10 Բրյուսելում ՀԱՊ-ի և Եվրոպայի հայերի Միության կողմից կազմակերպվելիք Հայաստան-Եվրոպա համաժողովի մասին տեղեկություններ։

Ապա ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի գործունեության՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող  հաշվետվությունը ներկայացրեց ՀԿ-ի գործող նախագահ Աշխեն Մուշեղյանը։ Ընդհանուր առմամբ հաշվետվությունը վերաբերում էր ՀԿ-ի հիմնադրումից՝ 2022թ․ հունիսից մինչեւ 2023թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին։ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի Խորհրդի նկարագրական հաշվետվությունը ընդունվեց միաձայն:

Աշխեն Մուշեղյանը ներկայացրեց նաեւ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի ֆինանսական հաշվետվությունը և որոշվեց այն ուղարկել ՀԿ-ի վերստուգող մարմին՝ եզրակացության համար:

 Ժողովի մասնակիցները քննարկեցին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը: Քարտուղարության ծրագրերի համակարգողը ներկայացրեց հատուկ այդ նպատակով Քարտուղարության բացած հաշվեհամարի վրա գումարների հավաքագրման ընթացքը։

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն

Eastern Partnership Armenia

Recent Posts

ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր

ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ)…

3 շաբաթ ago

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը

Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության…

4 շաբաթ ago

Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման

Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան…

2 ամիս ago