Հոկտեմբերի 16, 2023, ք. Երևան
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գրասենյակում։ Ժողովին անձամբ կամ պատվիրակված ձայնով մասնակցում էին 12 անդամներից 9-ը:
ՀԿ-ի Խորհրդի նախկին նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ գործունեությունը իր՝ որպես Քարտուղարության խորհրդի նախագահ պաշտոնավարման շրջանում, խնդիրները, կանոնադրական փոփոխությունները, կազմակերպության կողմից իրականացված միջոցառումները, ինչպես նաև կարևորեց ՀԿ-ի կողմից իրականացվող միջոցառումների տեսանելության բարձրացումը սոցիալական ցանցերում, ինչպես նաև նոյեմբերի 9-10 Բրյուսելում ՀԱՊ-ի և Եվրոպայի հայերի Միության կողմից կազմակերպվելիք Հայաստան-Եվրոպա համաժողովի մասին տեղեկություններ։
Ապա ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի գործունեության՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանին վերաբերող հաշվետվությունը ներկայացրեց ՀԿ-ի գործող նախագահ Աշխեն Մուշեղյանը։ Ընդհանուր առմամբ հաշվետվությունը վերաբերում էր ՀԿ-ի հիմնադրումից՝ 2022թ․ հունիսից մինչեւ 2023թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին։ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի Խորհրդի նկարագրական հաշվետվությունը ընդունվեց միաձայն:
Աշխեն Մուշեղյանը ներկայացրեց նաեւ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի ֆինանսական հաշվետվությունը և որոշվեց այն ուղարկել ՀԿ-ի վերստուգող մարմին՝ եզրակացության համար:
Ժողովի մասնակիցները քննարկեցին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը: Քարտուղարության ծրագրերի համակարգողը ներկայացրեց հատուկ այդ նպատակով Քարտուղարության բացած հաշվեհամարի վրա գումարների հավաքագրման ընթացքը։
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն