ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ. Նախագիծ

Արամ Գրիգորյան

Համայնքային զարգացման ասոցիացիա

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2

Սույն կանոնակարգը մշակվում է հանձնաժողովի անդամների ու նախագահի կողմից` հաշվի առնելով դրույթների արդար, հրատապ և անծախսատար կիրառումը: Դրույթների լրամշակումն ու փոփոխությունները հաստատվում են անդամների կողմից ընդունված որոշումների համաձայն` որի լիազորությունը տրված է վերջիններիս օրենքով:

Ընդհանուր դրույթներ

Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ՝ նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը իր մեջ ներառում է՝

  1. էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
  2. ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը.
  3. հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։
  4. փոստային կապի բնագավառը.
  5. երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
  6. տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:

Հանրային ծառայությունների կարգավորումը, համաձայն օրենքի, իրականացվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից /այսուհետ ՀԾԿՀ/, որոշումների ընդունման ձևով:

Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

S H

Recent Posts

ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին…

3 շաբաթ ago

Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց

Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին…

4 շաբաթ ago

Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց վիճակագրական տվյալների հետազոտություն

ՔՀՖ ենթադրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող ծրագիր ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ծրագրի անվանումը՝ Հարկադիր աշխատանքի, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց…

1 ամիս ago

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը

Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց…

2 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման…

2 ամիս ago

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության…

2 ամիս ago