Արամ Գրիգորյան
Համայնքային զարգացման ասոցիացիա
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2
Սույն կանոնակարգը մշակվում է հանձնաժողովի անդամների ու նախագահի կողմից` հաշվի առնելով դրույթների արդար, հրատապ և անծախսատար կիրառումը: Դրույթների լրամշակումն ու փոփոխությունները հաստատվում են անդամների կողմից ընդունված որոշումների համաձայն` որի լիազորությունը տրված է վերջիններիս օրենքով:
Ընդհանուր դրույթներ
Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների եւ պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ կարգավորվող անձինք) շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ՝ նպաստել մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը իր մեջ ներառում է՝
- էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
- ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը եւ կեղտաջրերի մաքրումը.
- հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։
- փոստային կապի բնագավառը.
- երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
- տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:
Հանրային ծառայությունների կարգավորումը, համաձայն օրենքի, իրականացվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից /այսուհետ ՀԾԿՀ/, որոշումների ընդունման ձևով:
Հետազոտությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:
Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ: